ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության տարածքում Ղազախստանի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունների քվեարկության մասին

Արմինֆո.Ղազախստանի Հանրապետության հարգարժան քաղաքացիներ, Ղազախստանի Հանրապետության նախագահի 2019 թվականի ապրիլի 9-ի թիվ 18 հրամանագրով 2019 թվականի հունիսի 9-ին նշանակվել են Ղազախստանի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություններ:

    "Ղազախստանի Հանրապետության ընտրությունների մասին" ՂՀ սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի համաձայն,  ՂՀ արտասահմանյան հիմնարկներին կից ստեղծվել են 65 տեղամասային ընտրական հանձնաժողովներ։

        Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ղազախստանի Հանրապետության քաղաքացիներն ընտրական իրավունքը կարող են իրացնել Երեւան քաղաքում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան շենքում տեղակայված թիվ 275 ընտրատեղամասում՝ Դեմիրճյան փողոց, 1 փակուղի (Հարությունյան) 11 հասցեում գտնվող շենք (դեսպանության դիրքը կարելի է տեսնել Google Wap քարտեզի վրա եւ Facebook-ի մեր էջում):

        Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ՝ Ղազախստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք օտար պետություն են ժամանել մասնավոր հրավերներով, ծառայողական, գործարար եւ տուրիստական ուղեւորություններով, տեղամասային ընտրական հանձնաժողով դիմելիս եւ նրանց մոտ Ղազախստանի Հանրապետության քաղաքացու գործող անձնագրի առկայության դեպքում ընդգրկվում են ընտրողների ցուցակներում:

        Օրենքի 41-րդ հոդվածի 1-3-րդ կետերի համաձայն,՝ յուրաքանչյուր ընտրող քվեարկում է անձամբ։  Քվեարկության իրավունքի փոխանցումը, ինչպես նաեւ այլ անձանց փոխարեն քվեարկություն չի թույլատրվում, իսկ քվեաթերթիկները ընտրողներին պետք է տրամադրվեն ընտրողների ցուցակների հիման վրա՝ ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիրը)  ներկայացնելու միջոցով:

Ընտրությունների օրը ընտրական տեղամասերում քվեարկությունն անցկացվում է տեղական ժամանակով ժամը 07:00-ից մինչեւ 20:00-ն:

Ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցերով կարող եք զանգահարել (010) 560650, 560677, 587288 հեռախոսահամարներով:



Created at : 5.06.2019, 18:00, Updated at : 5.06.2019, 18:10