ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԱԺԼԻՍԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՈՒՌԼԱՆՆԻԳՄԱՏՈՒԼԻՆԻ ՀՈԴՎԱԾԸ՛ ՄԵԾ ԵՎՐԱՍԻԱ՛ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱԳԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ

Աշնանը Ղազախստանի մայրաքաղաքը կդառնա ոչ միայն մեր երկրի, այլև Եվրոպայի և Ասիայի բոլոր երկրների համար կարևոր միջոցառման անցկացման վայր: 2019թ. սեպտեմբերի 23-24-ին Նուռ-Սուլթան քաղաքում տեղի կունենա Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների IV-րդ խորհրդակցությունը «Մեծ Եվրասիա: Երկխոսություն: Վստահություն: Գործընկերություն» թեմայով: 

Թեման, որն առաջադրել է Ղազախստանը, արտահայտում է Եվրոպայի և Ասիայի երկրների միջև փոխգործակցության զարգացման և ամրապնդման ուղղությունը Եվրասիայի տարածքում անվտանգ և կայուն զարգացում ձևավորելու նպատակով: 

Եվրասիան իրենից ներկայացնում է ժամանակակից աշխարհի կմախքը, այն տարածքով ամենամեծ մայրցամաքն է, որն ընդգրկում է երկրագնդի բնակչության 65%-ը, էներգետիկ ռեսուրսների 75%-ը և գլոբալ ՀՆԱ-ի 40%-ը: Դրա հետ մեկտեղ, տնտեսական համակարգերի ոչ միատեսակությունը, մայրցամաքի մասերի միջև զարգացման մակարդակի հսկայական անհամաչափությունը, ինչպես նաև ռեգիոնալացման ուժեղացող թրենդը թույլ չեն տալիս խոսել Եվրասիայի մասին որպես միասնական տնտեսական սուբյեկտի: 

Առևտրատնտեսական փոխադարձ կախվածության ձևավորված մակարդակը պահանջում է բոլորից ավելի սերտ փոխգործակցություն և Եվրասիայի երկրների շահերի հաշվի առնում: Ղազախստանի գլխավոր ուղերձն ամփոփված է Եվրասիայի դիրքավորման մեջ իբրև հարթակի և գործընկերության սկզբունքորեն նոր մոդելի այս կամ այն երկրների միջև ծագող հակասությունների կոլեկտիվ, համատեղ լուծման փորձարկման, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու հիման վրա: 

Ղազախստանի Առաջին Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ «Եվրասիական ինտեգրման գաղափարը» հրապարակվել էր 1994թ. և, անցնելով զարգացման մի շարք փուլեր, այսօր իր իրագործումն է գտել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության մեջ: Այսպիսով, այս տարի լրացավ եվրասիական ինտեգրման մասին նրա նախաձեռնության 25 տարին:

Հետագայում, ամբողջ եվրասիական մայրցամաքում գործընկերության կերտման ռազմավարական նախաձեռնությունը, որն առաջարկել էր Նուրսուլթան Նազարբաևը, ամրացվեց Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Աստանայի հռչակագրում 2010 թվականին: Կազմակերպության անդամ-պետությունները հայտարարեցին ընդհանուր և անբաժանելի եվրատլանտյան և եվրասիական հանրության սկզբունքին իրենց նվիրվածության մասին: 

2015թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից իր ելույթում Ղազախստանի Առաջին Նախագահն առաջադրեց «Մեծ Եվրասիայի» ստեղծման գաղափարը, որը ենթադրում է միասնական ինտեգրացիոն նախագծի մեջ միավորել Եվրասիական տնտեսական միությունը, Մետաքսի ճանապարհի Տնտեսական գոտին և Եվրոպական միությունը: 

«Մեծ Եվրասիա» աննախադեպ նախագիծը նախատեսում է տվյալ միավորումների և նախաձեռնությունների աշխատանքի ներդաշնակեցում, ներառյալ նրանց մասնակիցների միջև առևտրական հարաբերությունների ներդաշնակեցումը, տրանսպորտային միջանցքների համատեղ զարգացումը, էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացիան, ներդրումային համագործակցության ընդլայնումը և տնտեսական փոխգործակցության այլ հարցեր: 

2019թ. ապրիլին Պեկինում անցած «Մեկ գոտի, մեկ ուղի» Միջազգային համագործակցության երկրորդ համաժողովի նստաշրջանում Նուրսուլթան Նազարաևն առաջարկեց համաշխարհային հանրությանը ստեղծել նոր աշխարհաքաղաքական «Երեք Ե» իրողությունը, որը նշանակում է «Երեք երկխոսությունների» հաստատման անհրաժեշտություն:

Առաջին երկխոսությունն առընչվում է գլոբալ մակարդակին՝ դա ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և Եվրոպական միության միջև երկխոսությունն է: 

Երկրորդ երկխոսությունն անհրաժեշտ է Եվրասիայի մակարդակում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների մասին խորհրդակցության և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ներուժերի միավորման նպատակով: 

Երրորդ երկխոսությունը համակարգային տնտեսական երկխոսություն է Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, Համագործակցության Շանհայի կազմակերպության և Հարավ-արևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի միջև: Այս ձևաչափում տնտեսական կոոպերացիայի զարգացումն ի վիճակի է, առաջինը, հզորագույն ազդակ հաղորդել մեր երկրների զարգացմանը, տնտեսությունների աճին և քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Երկրորդ, ստեղծել դիվերսիֆիկացիայի մրցունակության ամրապնդման, բիզնեսի կլիմայի բարելավման և պետությունների ներդրումային գրավչության բարձրացման նոր աղբյուրներ: Երրորդ՝ փոխակերպվել ազդանշանի Մեծ Եվրասիայի գլոբալ դերի բարձրացման համար: Վերը շարադրված երկխոսությունների գործարկումը համապատասխանում է Եվրոպայի և Ասիայի բոլոր երկրների ընդհանուր շահերին և կնպաստի միավորված Եվրասիայի կայուն ապագայի համար փոխադարձ կապի ձևավորմանը: 

Այդ պատճառով, Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ խորհրդակցության հիմնական նպատակը Եվրոպայի և Ասիայի պետությունների օրենսդիր մարմինների ղեկավարների, ինչպես նաև միջազգային և միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարների միջև ուղիղ բազմակողմ երկխոսության հաստատումն է Եվրասիայի տարածքում փոխգործակցության և համագործակցության հետագա խորացման և ընդլայնման համար: Պետությունների քաղաքական և տնտեսական զարգացման առանցքային ուղղությունների որոշման գործում խորհրդարանների դերը լուրջ հենք կհանդիսանա փոխգործակցության ընդհանուր կետերի և տարածաշրջանային և մայրցամաքային մակարդակներում փոխադարձաբար ընդունելի որոշումների փնտրտուքի համար: 

Օրակարգի գլխավոր տարրեր կարող են դառնալ. 

  • Եվրասիական տարածքի տնտեսական զարգացման հիմնական սկզբունքների համաձայնեցումը: Այստեղ առանցքային պայման է հանդիսանում «Մեծ Եվրասիայի» ինտեգրացիոն ներուժի լիարժեք բացահայտումը, այդ թվում՝ տրասպորտային-տարանցիկ ենթակառուցվածքի զարգացման, փոխադարձ առևտրի մեծացման, ինդուստրիալ և ինովացիոն համագործակցության ընդլայնման («Եվրասիայի պահի»՝ միջազգային քաղաքական և տնտեսական հանգամանքների եզակի զուգորդման վրա հասնելու) միջոցով;
  • Երկխոսության ալգորիթմի քննարկումը մշակութային-հումանիտար կապերի և եվրասիական տարածքում միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման միջոցով: 

Եթե անդրադառնանք միջոցառման պատմությանը, հարկ է նշել, որ տվյալ համաժողովի նախաձեռնողներն էին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դուման և Կորեայի Հանրապետության Ազգային Ասամբլեան: Նախորդ երեք խորհրդակցությունները գումարվել են Մոսկվայում (2016թ. ապրիլ), Սեուլում (2017թ. հունիս) և Անթալիայում (2018թ. հոկտեմբեր) և դարձել են արդյունավետ հարթակ համագործակցության արդիական հարցերի քննարկման համար եվրասիական մայրցամաքի երկրների կայուն զարգացման և բարեկեցության շահերից ելնելով:

Տարեց-տարի ընդլայնվում է մասնակիցների ձևաչափը: Մոսկվայում առաջին հանդիպմանը մասնակցում էին պատվիրակություններ 19 երկրներից, Սեուլում՝ 26 երկրներից, Թուրքիայում՝ 38 երկրներից: Եվ այժմ, նման մակարդայի խորհրդարանական միջազգային միջոցառում կանցկացվի Ղազախստանում:

Նուռ-Սուլթանում միջխորհրդարանական համաժողովի են հրավիրվել Եվրոպայի և Ասիայի 84 երկրների խորհրդարանների նախագահներ և 16 միջազգային և միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներ: Ներկայումս մենք մեծ կազմակերպչական-նախապատրաստական աշխատանք ենք տանում: Այսօր իրենց մասնակցությունն արդեն հաստատել են ավելի քան 50 երկրներից խորհրդարանականներ: Այդ թվում առաջին ղեկավարների մակարդակով՝ 43 երկրներից: Իրենց մասնակցությունը հաստատել են բոլոր 16 միջազգային կազմակերպությունները:

Եվրոպայի և Ասիայի երկրների հեղինակավոր խորհրդարանականների մասնակցությունը համաժողովի աշխատանքին թույլ կտա մտքեր փոխանակել ժամանակակից զարգացման արդիական հարցերի շուրջ, ինչպես նաև ստանալ Եվրասիայի համար «համընդհանուր շահումի» կենսունակ մոդելի առաջմղման համար տեսլական և գործնական դեղատոմսեր: 

Մենք հույս ունենք, որ բանավեճի արդյունքում կընդունվի եզրափակիչ փաստաթուղթ՝ Խոսնակների համատեղ հայտարարություն, որը կարտահայտի խորհրդարանականների հայացքները եվրասիական մայրցամաքի հետագա զարգացմանը մեր ընդհանուր ապագայի ճանապարհին:

Ընդհանուր առմամբ, գալիք համաժողովը կնպաստի եվրասիական տարածքում համակողմանի փոխգործակցության և համագործակցության ամրապնդմանը, միջխորհրդարանական շփումների և գործընկերության զարգացմանը:

Created at : 23.07.2019, 13:10, Updated at : 23.07.2019, 13:10