դեսպան


Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության

Արտակարգ և Լիազոր Դեսպան

Թիմուր Բիբիթալի Ուրազաև

Ծննդյան ամսաթիվն ու վայրը` 20.03.1967, Ակտյուբինսկի մարզ

Կրթությունը` Ակտյուբինսկի մանկավարժական ինստիտուտ, անգլերեն և գերմաներեն լեզվի դասախոս (1991թ.):

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ միջազգային դիվանագիտական դասընթացներ (1999թ.)

Աշխատանքային փորձ`

1993-2003թթ. Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության Դեսպանատան Հյուպատոս;

2003-2004թթ. ՂՀ ԱԳՆ ԱՊՀ հարցերով Կոմիտեի բաժնի ղեկավար, ՂՀ ԱԳՆ ԱՊՀ հարցերով Կոմիտեի Ռուսաստանի հետ համագործակցության վարչության պետ;

2004-2008թթ. Բուլղարիայի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար;

2008-2011թթ. ՂՀ ԱԳՆ ԱՊՀ դեպարտամենտի տնօրեն;

2011-2016թթ. ՂՀ ԱԳՆ Հատուկ հանձնարարություններով դեսպան (Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ);

29 մարտի 2016թ. Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության Արտակարգ և Լիազոր Դեսպան;

Դիվանագիտական աստիճան` երկրորդ դասի Արտակարգ և Լիազոր Դեսպանորդ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Տիրապետում է անգլերեն և բուլղարերեն լեզուներին:

Միջազգային հարաբերություններում արդիական խնդիրների, երկկողմ և բազմակողմ դիվանագիտության, ինչպես նաև ԱՊՀ, ԵՏՄ և ՀԱՊԿ հարցերով ղազախստանյան և արտասահմանյան պարբերականներում բազմաթիվ հոդվածների և հրատարակությունների հեղինակ:

Դասավանդել է Ղազախստանի Հանրապետության Նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի Դիվանագիտության ինստիտուտում:

Պարգեվատրվել է հուշամեդալներով, Ղազախստանի Հանրապետության Նախագահի Շնորհակալագրերով, Ղազախստանի Հանրապետության Պատվոգրով:

Created at : 1.04.2017, 18:45, Updated at : 1.04.2017, 17:10