​Ղազախստանի Հանրապետության Նախագահ Ն. Նազարբաեւի Ուղերձը

Ղազախստանի Հանրապետության Նախագահ Ն. Նազարբաեւի

Ուղերձը

Ղազախստանի ժողովրդին
2018
թ., հոկտեմբերի 5-ը

ՂԱԶԱԽՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԱՃԸ` ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ


Հարգելի ղազախստանցիներ
Անկախության տարիների ընթացքում մենք մեծ աշխատանք ենք կատարել:
Ստեղծելով դինամիկ զարգացող տնտեսությամբ ժամանակակից առաջադեմ պետություն` մենք ապահովեցինք խաղաղություն եւ հասարակական համաձայնություն:
Իրականացրինք որակական եւ պատմական նշանակություն ունեցող կառուցվածքային, սահմանադրական եւ քաղաքական բարեփոխումներ:
Մենք հասել ենք Ղազախստանի միջազգային հեղինակության բարձրացմանը եւ ամրապնդեցինք տարածաշրջանում նրա աշխարհաքաղաքական դերը:
Տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների լուծման հարցում մենքդրսեւորել ենք մեզ որպես պատասխանատու եւ պահանջված միջազգային գործընկեր:
Ղազախստանը դարձավ ԱՊՀ եւ Կենտրոնական Ասիայի երկրների առաջին երկիրը, որը միջազգային հանրության կողմից ընտրվել է «EXPO-2017» միջազգային ցուցահանդեսը անցկացնելու համար:

Մենք կառուցեցինք նոր մայրաքաղաք` Աստանա, որը դարձել է եվրասիական տարածաշրջանի ֆինանսական, բիզնես, նորարարական եւ մշակութային կենտրոն:
Երկրի բնակչությունը գերազանցել է 18 միլիոնը, կյանքի տեւողությունը հասել է` 72.5 տարի:
Մենք ստեղծել ենք ամուր տնտեսական հիմք:
Վերջին 20 տարիների ընթացքում երկրի մեջ ներգրավվել է ուղղակի օտարերկրյա ներդրումներ 300 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով:

Զարգանում է փոքր եւ միջին բիզնեսը, որը կազմում է տնտեսության բարգավաճման հիմքը: Համաշխարհային բանկի բիզնես վարելու վարկանիշում Ղազախստանը 190 երկրների շարքում բարձրացել է 36-րդ տեղը:
Մենք միշտ ժամանակին արձագանքել ենք արտաքին մարտահրավերներին եւ պատրաստ էինք նրանց:
Այս առումով ես առաջարկում եմ անհրաժեշտ ծրագրային նախաձեռնություններ երկիրը արդիականացնելու համար: Նրանց իրականացումը դարձավ հաջող զարգացման հիմնական գործոնը:

Մեր ռազմավարական նպատակն է` 2050 թ. դառնալ աշխարհի 30 զարգացած երկրներից մեկը:
2014-ին մենք սկսեցինք «Նուռլի-ժոլ» համալիր ծրագրի իրականացումը` ուղղված երկրի ենթակառուցվածքների արդիականացմանը:
Երեք տարի առաջ հրապարակվեց «100 կոնկրետ քայլեր» ազգի Պլանը:
Այնուհետեւ, մենք անցանք երկրի Երրորդ արդիականացմանը: Դրա հիմնական խնդիրն է ձեւավորել տնտեսական աճի նոր մոդել, որը կապահովի Ղազախստանի գլոբալ մրցունակությունը:
Մեր երկրի կայուն զարգացումը մեզ մեծ հույս է ներշնչում կենսամակարդակի հետագա բարելավման համար:
Մենք պատրաստ ենք նոր խնդիրներ լուծելու:

Հարգելի հայրենակիցներ:
Վերջերս ակտիվացել են համաշխարհային քաղաքական եւ տնտեսական վերափոխումների գործընթացները:
Աշխարհը սրընթաց փոխվում է:
Գլոբալ անվտանգության համակարգի անսասան թվացող հիմքերը եւ միջազգային առեւտրի կանոնները քանդվում են:
Նոր տեխնոլոգիաները, ռոբոտացումը եւ ավտոմատացումը բարդացնում են աշխատանքային ռեսուրսների եւ մարդկային կապիտալի որակի նկատմամբ պահանջները:
Կառուցվում է ֆինանսական համակարգերի նոր ճարտարապետություն: Միեւնույն ժամանակ ֆոնդային շուկաները փչում են նոր « օճառի փուչիկ», որը կարող է սադրել հերթական ֆինանսական ճգնաժամը:

Այսօր գլոբալ եւ տեղական խնդիրները փոխկապակցված են: Այս պայմաններումմարտահրավերների պատասխանը եւ պետության հաջողությունների գրավականը դառնում է հարստության` մարդու զարգացումը:
Կառավարությունը, պետականմարմնի, պետականընկերությունների յուրաքանչյուր ղեկավար պետք է փոխեն իրենց մոտեցումները աշխատելու նկատմամբ: Գլխավոր գերակայությունը պետք է լինի ղազախստանցիների բարեկեցության աճը:
Հենց այս չափանիշով ես այժմ գնահատելու եմ անձնական արդյունավետությունը եւ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը:
* * *
Ղազախստանցիների բարեկեցությունը կախված է առաջին հերթին եկամուտների եւ կյանքի որակի կայուն աճից:

I. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՃԸ:
Եկամուտները աճում են, երբ մարդը աշխատասեր է, պրոֆեսիոնալ է իր գործում, ստանում է արժանապատիվ աշխատավարձ կամ ունի իր սեփական բիզնեսը բացելու եւ զարգացնելու հնարավորություն:
Միայն միասնական ջանքերով մենք կարող ենք ստեղծել Համընդհանուր Աշխատանքի Հասարակություն:
Նախ, Կառավարությանը հանձնարարում եմ 2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձըբարձրացնել 1,5 անգամ` 28-ից մինչեւ 42 հազար տենգե:
Դա ուղղակիորեն կազդի 1 միլիոն 300 հազար մարդկանց վրա, ովքեր աշխատում են տարբեր սեփականության ձեւերի ձեռնարկություններում` բոլոր ճյուղերում:
Բարձրացումը կընդգրկի բյուջետային կազմակերպություններում աշխատող 275,000 աշխատակիցներին, որոնց աշխատավարձը կավելանա միջին հաշվով 35% -ով:
Այդ նպատակով, 2019-2021 թվականներին հանրապետականբյուջեից անհրաժեշտ էհատկացնել տարեկան 96 մլրդ տենգե:

Միեւնույն ժամանակ, ներկայումս նվազագույն աշխատավարձը կապված չի լինի կենսապահովման նվազագույն մակարդակի հետ: Նոր նվազագույն աշխատավարձը կդառնա ամբողջ տնտեսության մասշտաբով աշխատավարձի աճի կատալիզատոր:
Հուսով եմ, այս նախաձեռնությունը աջակցություն կստանա խոշոր ընկերությունների կողմից ցածր վարձատրվող աշխատողների վարձատրության բարձրացնելու հարցում:
Երկրորդ, անհրաժեշտ է ձեւավորել բիզնեսի աճի կայուն աղբյուրներ, խթանել մասնավոր ներդրումները եւ նպաստել շուկայի ազատությանը:
Հենց բիզնեսն է ստեղծում նոր աշխատատեղեր եւ ապահովում ղազախստանցիների մեծ մասի եկամուտները:

ԱՌԱՋԻՆ. Դեռեւս 2010 թ.-ին մենք գործարկել ենք «Բիզնես-2020 ճանապարհային քարտեզ» ծրագիրը:
Իմ տարածաշրջաններ այցելությունների շրջանակներում ես համոզվեցի նրա արդյունավետության մեջ:
Ծրագիրը պետք է երկարաձգվի մինչեւ 2025 թվականը:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է նախատեսել տարեկան լրացուցիչ առնվազն 30 մլրդ տենգե:
Դա 3 տարվա ընթացքում թույլ կտա լրացուցիչ առնվազն 22,000 նոր աշխատատեղեր ստեղծել, կապահովվի 224 մլրդ տենգե հարկերի ստացումը եւ 3 տրիլիոն տենգեի արտադրանքի արտադրությանը:

ԵՐԿՐՈՐԴ. Անհրաժեշտ է վճռական միջոցներ ձեռնարկել տնտեսության մեջ մրցակցությունը զարգացնելու ե՛ւ բնակարանային, ե՛ւ կոմունալ ծառայությունների, ե՛ւ բնական մենաշնորհների սակագների հարցերում կարգ ու կանոն հաստատելու համար:
Հանրային ծառայությունների եւ բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում գնագոյացումը եւ սպառողների կողմից հավաքագրված միջոցների ծախսումները, դեռեւս թափանցիկ չեն:
Մոնոպոլիստների ներդրումային պարտավորությունների արդյունավետ մոնիտորինգը եւ վերահսկողությունը բացակայում են:
Կառավարությունը պետք է երեք ամսվա ընթացքում այս հարցը քննարկի եւ բարեփոխի հակամենաշնորհային գերատեսչության աշխատանքը` զգալիորեն ամրապնդելով մրցակցության պաշտպանության գործառույթները:
Դա կարեւոր է, քանի որ հանգեցնում է բիզնեսի ծախսերի ավելացմանը եւ մարդկանց իրական եկամուտների նվազմանը:

ԵՐՐՈՐԴ. Անհրաժեշտ է ավելացնել բիզնեսի պաշտպանությունը անիրավ վարչական ճնշումներից եւ քրեական հետապնդման սպառնալիքներից:
Հանձնարարում եմ 2019 թվականի հունվարի 1-ից հարկային խախտումների համար քրեական պատասխանատվության կիրառման շեմը բարձրացնել մինչեւ 50,000 ամսական հաշվարկային ցուցանիշը, տուգանքների ավելացման հետ մեկտեղ:
Անհրաժեշտ է նաեւ վերակազմակերպել Տնտեսական քննչական ծառայությունը, իր գործառույթները փոխանցելով Ֆինանսական դիտարկումների Կոմիտեին, որի հիմնական խնդիրը պետք է լինի ստվերային տնտեսության դեմ պայքարը:
Մենք պետք է գնանք դեպի «անկանխիկ տնտեսություն»: Այստեղ պետք է ապավինել ոչ միայն ռեպրեսիվ, այլ նաեւ խթանող գործիքների վրա, օրինակ` խրախուսել բիզնեսին օգտագործել անկանխիկ վճարումներ:
Հարկային եւ մաքսային տեղեկատվական համակարգերի ինտեգրման ավարտը կբարձրացնի վարչարարության թափանցիկությունը:

Կառավարությունը պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկի տնտեսության մեջ ստվերային շրջանառությունը առնվազն 40 տոկոսով նվազեցնելու համար 3 տարվա ընթացքում:
Որպեսզի բիզնեսը սկսի աշխատանքը զրոյից, ես հանձնարարում եմ սկսել 2019 թվականի հունվարի 1-ից ՓՄՁ-ների համար հարկային համաներում անցկացնել , դուրս գրելով տույժերը եւ տուգանքները` հարկի հիմնական գումարի վճարման դեպքում:

Չորրորդ. Արտահանման ուղղված արդյունաբերականացումը պետք է լինի տնտեսական քաղաքականության կենտրոնական բաղադրիչը:
Կառավարությունը պետք է կենտրոնանա վերամշակող ոլորտում արտահանողներին աջակցելու վրա:
Մեր առեւտրային քաղաքականությունը պետք է դադարի լինել իներտ: Մեր ապրանքների տարածաշրջանային եւ համաշխարհային շուկաներում արդյունավետորեն առաջխաղացման համար մեր առեւտրային քաղաքականությանը պետք է տալ աշխույժ բնույթ:
Միեւնույն ժամանակ մենք պետք է օգնենք մեր ձեռնարկություններին յուրացնել սպառողական ապրանքների լայն տեսականի, զարգացնել, այսպես կոչված, «պարզ իրերի տնտեսությունը»:
Սա կարեւոր է ոչ միայն արտահանման ներուժը իրացնելու համար, այլեւ ներքին շուկան հայրենական ապրանքներով հագեցնելու համար:
Ես հանձնարարում եմ կառավարությանը առաջիկա 3 տարիների ընթացքում եւս 500 մլրդ տենգե հատկացնել վերամշակող արդյունաբերության եւ ոչ հումքային արտահանմանն աջակցելու համար:

Ազգային բանկին` առաջնահերթ նախագծերի մատչելի վարկավորման խնդրի լուծման համար հանձնարարում եմ տրամադրել տենգեով երկարաժամկետ լիկվիդայնություն ոչ պակաս, քան 600 մլրդ տենգեի չափով:
Կառավարությունը Ազգային բանկի հետ միասին պետք է ապահովի այդ միջոցների նպատակային օգտագործման խիստ վերահսկողություն:
Ճեղքման խոշոր նախագծերի իրականացման համար անհրաժեշտ է քննարկել ոչ հումքային ոլորտում ուղղակի ներդրումների Հիմնադրամի ստեղծման հարցը, որը կգործի օտարերկրյա ներդրողների հետ համաֆինանսավորման սկզբունքով:
Անհրաժեշտ է նաեւ զարգացնել տրանսպորտա-լոգիստական եւ այլ ծառայությունների ոլորտների զարգացմանն ուղղված աշխատանքները:
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ներգնա եւ ներքին զբոսաշրջության զարգացմանը `մեր հարուստ բնական եւ մշակութային ներուժը օգտագործելու համար: Կառավարությունը կարճ ժամանակահատվածում պետք է ընդունի ոլորտային պետականծրագիր:

Հինգերորդ: Անհրաժեշտ է լիովին իրականացնել ագրոարդյունաբերական համալիրի ներուժը:
Հիմնական խնդիրն է`2022թ. աշխատուժի արտադրողականությունը եւ վերամշակված գյուղմթերքների արտահանումը մեծացնել 2,5 անգամ:
Պետականաջակցության բոլոր միջոցները պետք է ուղղված լինեն երկրում ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների լայնածավալ ներգրավմանը:
Մենք պետք է օգտագործենք ոլորտի կառավարման լավագույն փորձը` ճկուն եւ հարմար չափանիշներ ներմուծելով եւ գյուղատնտեսության ոլորտում հեղինակավոր օտարերկրյա փորձագետներին` «ալեհեր գլուխներին» ներգրավելով:
Անհրաժեշտ է ստեղծել գյուղատնտեսական ձեռնարկատերերի համար տնտեսություն վարելու նոր հմտությունների զանգվածային ուսուցման համակարգ:
Կառավարությանը առաջիկա երեք տարիների ընթացքում հանձնարարում եմայս նպատակի համար նախատեսել տարեկան լրացուցիչառնվազն 100 մլրդ տենգե:

Վեցերորդ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել նորարարության եւ սպասարկման ոլորտների զարգացմանը:
Նախեւառաջ, անհրաժեշտ է ապահովել «ապագայի տնտեսության» այնպիսի ոլորտների զարգացումը, ինչպիսին են այլընտրանքային էներգետիկա, նոր նյութեր, կենսաբժշկություն, մեծ տվյալներ, իրերի ինտերնետ, արհեստականինտելեկտ, բլոկչեյն եւ այլն:
Ապագայում հենց դրանցից է կախված երկրի տեղը եւ դերը գլոբալ աշխարհում:
Կառավարությանը հանձնարարում եմ Նազարբաեւ Համալսարանի հետ միասին յուրաքանչյուր ուղղությամբ հատուկ ծրագրեր մշակել` որոշելով կոնկրետ նախագծեր:
Դրանցից մեկը կարող է լինել համալսարանի հիմքի վրա արհեստականինտելեկտի տեխնոլոգիաների զարգացման գիտահետազոտականինստիտուտի ստեղծումը:

Յոթերորդ. Անհրաժեշտ է ամրապնդել ֆինանսական ոլորտի դերը իրական տնտեսության զարգացման մեջ եւ ապահովել երկարաժամկետ մակրոտնտեսական կայունություն:
Գների աճը, ֆինանսավորման հասանելիությունը, բանկերի կայունությունը, ահա թե ինչն է այսօր առավել հետաքրքրում մարդկանց:
Ազգային բանկը, կառավարության հետ միասին, պետք է վերջապես սկսի համակարգված կերպով լուծել ֆինանսական եւ իրական հատվածների առողջացման եւ հակագնաաճային համապարփակ քաղաքականություն վարելու հարցերը:
Ընթացիկ պայմաններում կարեւոր է մեծացնել տնտեսության վարկավորման ծավալը, հատկապես վերամշակման եւՓՄՁ-ների ոլորտներում:

Անհրաժեշտ է նաեւ բարձրացնել կենսաթոշակային ակտիվների եւ սոցիալական ապահովագրության ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, իրականում զարգացնել այլընտրանքային ֆինանսական գործիքներ `արժեթղթերի շուկա, ապահովագրություն եւ այլն:
Կարեւոր դերակատարություն օտարերկրյա ներդրումների եւ կապիտալի մատչելիության ապահովման գործում պետք է ունենա «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոնը: Մենք հատուկ ստեղծել ենք առանձին դատարան, ֆինանսական կարգավորող, բորսա:
Բոլոր պետականմարմինները եւ ազգային ընկերությունները պետք է ակտիվորեն օգտագործեն այդ հարթակը եւ խթանեն նրա արագ ձեւավորումը եւ զարգացումը:

Թվարկված միջոցների արդյունավետ իրականացումը կբարձրացնի ղազախստանցիների եկամուտները` աշխատավարձի բարձրացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման հաշվին: Տվյալ գործընթացները միշտ պետք է լինեն Կառավարության ուշադրության կենտրոնում:

II. ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
Բարօրության երկրորդ բաղադրիչը կենսամակարդակի աճն է:
Կրթության, առողջապահության, կացարանի, որակի եւ մատչելիության, հարմարավետ եւ անվտանգ կյանքի խնդիրները վերաբերում են յուրաքանչյուր ղազախական ընտանիքին:
Այս առումով, Կառավարությունը պետք է վերանայի բյուջետային ծախսերի գերակայությունները` կենտրոնանալով սոցիալական ոլորտի, անվտանգության եւ ենթակառուցվածքների վրա:
ԱՌԱՋԻՆ. 5 տարիների ընթացքում անհրաժեշտ է կրթության, գիտության եւ առողջապահության ոլորտի ծախսերը բոլոր աղբյուրներից հասցնել մինչեւ ՀՆԱ-ի 10% -ը:
Ֆինանսավորումը պետք է ուղղել նախատեսված բարեփոխումների իրականացմանը, ինչը կապահովի բնակչության սպասարկման որակի զգալի բարելավումը:

ԵՐԿՐՈՐԴ. Անհրաժեշտ է կտրուկ բարելավել նախադպրոցական կրթության որակը:
Մտածողության հիմունքները, մտավոր եւ ստեղծագործական ունակությունները, նոր հմտությունները ձեւավորվում են դեռ վաղ մանկության տարիներին:
Կրթության բնագավառում շեշտը դրվում է 4K մոդելի վրա` ստեղծագործական, քննադատականմտածողության, հաղորդակցման հմտությունների եւ թիմային աշխատանքի ունակության զարգացման վրա:
Այս ոլորտում անհրաժեշտ է վերանայել որակավորման պահանջները, ուսուցման մեթոդները, դաստիարակների եւ մանկապարտեզների այլ աշխատողների վարձատրության համակարգը:
Կրթության եւ գիտության նախարարությունը ակիմատների հետ միասին այս տարի պետք է մշակի համապատասխան «ճանապարհային քարտեզ»:

ԵՐՐՈՐԴ. Միջնակարգ կրթության բնագավառում հիմնական մոտեցումները սահմանված են. ներկայիս փուլում անհրաժեշտ է կենտրոնանալ դրանց իրականացման վրա:
Նազարբաեւ ինտելեկտուալ դպրոցների ուսուցման համակարգը եւ մեթոդները պետական դպրոցների համար պետք է դառնանմիասնական չափանիշ: Սա կդառնա դպրոցական կրթության բարեփոխումների վերջնական փուլը:
Գիտելիքների գնահատման համակարգը պետք է հիմնված լինի միջազգային չափանիշների վրա:
Արդեն միջնակարգ դպրոցում կարեւոր է իրականացնել երեխաների մասնագիտականհարցումները եւ կողմնորոշում ամենապահանջված մասնագիտությունների ուղղությամբ: Դա թույլ կտա կառուցել անհատականուսուցման ուղի եւ նվազեցնել ուսումնական բեռը աշակերտի եւ ուսուցչի վրա:
Հաշվի առնելով երեխաների անվտանգության կարեւորությունը` հանձնարարում եմ ապահովել բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները տեսահսկման համակարգերով, ուժեղացնել դպրոցական հոգեբանների աշխատանքը եւ կատարել այլ հետեւողական միջոցներ:
Կրթության մատչելիության բարձրացման նպատակով Կառավարությանը հանձնարարում եմ 2019-2021 թթ. Հանրապետականբյուջեում նախատեսել լրացուցիչ 50 մլրդ տենգե այն մարզերի համար, որոնքզգում են աշակերտական տեղերի մեծագույն պակասություն եւ ունեն 3 հերթափոխների եւ վթարային դպրոցների խնդիր:

Չորրորդ. Անհրաժեշտ եմ համարում մշակել եւ հաջորդ տարի ընդունել «Ուսուցչի կարգավիճակի մասին» Օրենքը:
Այն պետք է ապահովի բոլոր խրախուսումները ուսուցիչների եւ նախադպրոցական կազմակերպությունների աշխատողների համար, կրճատի աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ պաշտպանի չնախատեսված ստուգումներից եւ անսովոր գործառույթներից:

Հինգերորդ: Բարձրագույն կրթության ոլորտում բարձրացվելու են ուսումնական հաստատություններում ուսուցման որակի պահանջները:
Մենք ավելացրել ենք դրամաշնորհների քանակը, հիմա արդենեկել է պատասխանատվությունն ավելացնելու ժամանակը:
Բուհի հաջողությունը գնահատելու հիմնական չափանիշը` ուսման ավարտից հետո շրջանավարտների զբաղվածությունը, տեղավորումը բարձր վարձատրվող աշխատատեղերում:
Անհրաժեշտ է բուհերի խոշորացման քաղաքականություն վարել:
Շուկայում պետք է մնան միայն այն բուհերը, որոնք ապահովում են կրթության բարձր որակ: Կարեւոր է համագործակցել աշխարհի առաջատար համալսարանների հետ, ներգրավելով օտարերկրյա լավագույն թոփ-մենեջերներին` «Նազարբաեւ» Համալսարանի փորձից օգտվելով:
Համարում եմ, անհրաժեշտ է, գոյություն ունեցող կրթական ենթակառուցվածքի հիման վրա ստեղծել նոր տարածաշրջանային համալսարան` «Նազարբաեւ» Համալսարանի օրինակով:

Վեցերորդ: Բժշկական ծառայությունների որակը բնակչության սոցիալական բարեկեցության կարեւոր բաղադրիչն է:
Առաջին հերթին պետք է բարձրացնել առաջնային բժշկա-սանիտարական օգնության մատչելիությունը հատկապես գյուղական վայրերում:
Առաջնային բուժօգնության աշխատողների խթանման նպատակով հանձնարարում եմ 2019 թվականի հունվարի 1-ից աստիճանական` 20%-ով բարձրացնել աշխատավարձը տեղական բուժաշխատողների, որոնք հիվանդությունների կառավարման նոր մոտեցումներ են ներդրել:
Դրա համար հաջորդ տարի կտրամադրվի 5 մլրդ տենգե:
2019 թվականի հունվարի 1-ից բոլոր պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները պետք է անցնեն բժշկական փաստաթղթաշրջանառության անթղթային, թվային կառավարմանը:

Դա թույլ կտա մինչեւ 2020 թ. ձեւավորել էլեկտրոնային առողջապահական անձնագրեր ամբողջ բնակչության համար, վերացնել հերթերը, բյուրոկրատիան, բարելավել ծառայությունների որակը:
Արդեն ստեղծված սրտաբանական եւ նեյրովիրաբուժական կլաստերի փորձը կիրառելով, 2019 թ. անհրաժեշտ է սկսել Ազգային գիտական ուռուցքաբանական կենտրոի կառուցումը Աստանայում:
Այս կերպ մենք կփրկենք շատ մարդկանց կյանքեր:

Յոթերորդ. Տարածաշրջանային մակարդակով անհրաժեշտ է գտնել պաշարներ եւ մեծացնել զանգվածային սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի մատչելիությունը:
Հանձնարարում եմ Կառավարությանը եւ ակիմներին կառուցել առնվազն 100 մարզաառողջապահական համալիրներ:
Պետք է նաեւ արդյունավետ օգտագործել առկա սպորտային օբյեկտները, հատկապես դպրոցներին կից, սարքավորել բակերը, զբոսայգիները` ֆիզկրթությամբ զբաղվելու համար:

Ութերորդ. Ազգի առողջությունը պետության գլխավոր գերակայությունն է: Սա նշանակում է, որ ղազախստանցիները պետք է օգտագործեն բարձրորակ սննդամթերք:
Վատ որակի եւ առողջության ու կյանքի համար վտանգավոր ապրանքներից եւ ծառայություններից բնակչության պաշտպանության ամբողջական քաղաքականությունն այսօր բացակայում է:
Հանձնարարում եմ Կառավարությանը միջոցներ ձեռնարկել եւ կարգավորել այդ գործունեությունը:
Հաջորդ տարվանից սկսած` պետք է գործի ապրանքների եւ ծառայությունների որակի եւ անվտանգության հսկողության կոմիտեն:
Դրա գործունեության մեջ հիմնականում կներառվեն սննդամթերքի, դեղորայքի, խմելու ջրի, մանկական ապրանքների, բժշկական ծառայությունների փորձաքննությունները:

Դրա համար անհրաժեշտ է ապահովել ժամանակակից լաբորատոր բազա եւ ձեւավորել որակյալ մասնագետների անձնակազմ:
Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է ինստիտուցիոնալ ամրապնդել եւ ակտիվորեն օգտագործել հասարակական կազմակերպությունները սպառողների իրավունքների պաշտպանության համար:
Մենք մշտապես օգնում ենք բիզնեսին, բայց ավելի կարեւոր է անձը, նրա իրավունքները եւ առողջությունը:
Պետությունը, վարչական խոչընդոտների կրճատման շրջանակներում, հրաժարվել է բազմաթիվ ստուգումներից, թույլտվություններից եւ այլն:
Հետեւաբար, առաջարկվող ապրանքների եւ ծառայությունների որակի եւ անվտանգության համար պատասխանատվությունը կրում է նաեւ գործարար համայնքը:
Ընդհանրապես, բիզնեսը պետք է մտածի ոչ միայն եկամուտների մասին, այլեւ պետության հետ միասին ապահովի մեր քաղաքացիների անվտանգությունն ու հարմարավետությունը:

* * *


Բնակչությանը որակյալ սոցիալական ծառայությունները պետք է ներդաշնակորեն ուղեկցվեն երկրի ցանկացած բնակավայրում բնակարանային պայմանների բարելավման, հարմարավետ եւ ապահով ապրելու լայն հնարավորությունների ստեղծմամբ:

III. ԱՊՐԵԼՈՒ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Հարմարավետությունը, առաջին հերթին, վերաբերում է բնակարանների մատչելիությանը, գեղեցիկ եւ անվտանգ բակին, ապրելու եւ աշխատելու համար հարմար բնակավայրի եւ բարձրորակ ենթակառուցվածքներին:
ԱՌԱՋԻՆ. Որակյալ եւ մատչելի բնակարան:
Այսօր մենք հաջողությամբ իրականացնում ենք «Նուռլի ժեր» ծրագիրը, որը հզոր խթան է հանդիսացել բնակարանաշինության համար:
Մեկնարկել է «7 - 20 - 25» նոր լայնածավալ ծրագիրը, որը մեծացնում է բնակարանային հիփոթեքի մատչելիությունը:
Հանձնարարում եմ ակիմներին նախապատրաստել տեղական բյուջեից արտոնյալ հիփոթեքի սկզբնական ներդրումների մասնակի սուբսիդավորման հարցը:
Նման բնակարանային վկայագրերի տրամադրումը կբարձրացնի հիփոթեքի մատչելիությունը որակյալ ուսուցիչների, բժիշկների, ոստիկանության աշխատակիցների եւ տարածաշրջանի համար անհրաժեշտ այլ մասնագետների համար:
Նաեւ պետք է մեծ քաղաքներում ավելացնել սոցիալապես անապահով խմբերի համար վարձակալվող տների շինարարությունը:
Այս միջոցները թույլ կտան ավելի քան 250 հազար ընտանիքներին բարելավել իրենց բնակարանային պայմանները:
Իսկ հաշվի առնելով զանգվածային շինարարության շրջանների ինժեներական ենթակառուցվածքի շինարարությունը, 5 տարվա ընթացքում պետությունը կօգնի 650 հազար ընտանիքների, կամ ավելի քան 2 միլիոն մեր քաղաքացիներին:

ԵՐԿՐՈՐԴ. Անհրաժեշտ է ապահովել երկրի տարածքային զարգացման նոր մոտեցումների ներդրումը:
Ներկայումս առաջատար երկրների տնտեսությունները ավելի շատ ներկայացված են գլոբալ քաղաքներով կամ մեգապոլիսներով:
Քաղաքներում ստեղծվում է համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 70% -ը:
Մեզ մոտ պատմականորեն ձեւավորվել է մեր սեփական ուղին, գերակշռում է ագրարային տնտեսությունը մոնո քաղաքներով եւ փոքր մարզային կենտրոններով:
Այդ պատճառով, 1 միլիոն բնակչությամբ 3 քաղաք, որոնցից 2-ը դարձել են այդպիսին անկախ Ղազախստանի դարաշրջանում` 18 միլիոնանոց երկրի համար մեծ ձեռքբերում է:
Աստանան եւ Ալմաթին արդեն իսկ տալիս են երկրի ՀՆԱ-ի ավելի քան 30% -ը:
Սակայն քաղաքների ենթակառուցվածքները միշտ չէ, որ բավարարում են ձեռնարկությունների եւ բնակչության արագ աճող պահանջներին:
Վերջին տարիներին «Նուռլի ժոլ» ծրագրի շրջանակներում մենք ձեւավորել ենք հանրապետականնշանակության ենթակառուցվածք:

2015 թվականից ի վեր կառուցվել եւ վերակառուցվել է 2,400 կմ ավտոճանապարհ: Այս աշխատանքը շարունակվում է, եւ մինչեւ 2020 թվականը կհանձնվի եւս 4 600 կմ ճանապարհ:
Այժմ պետք է համակարգված զարգացնել տարածաշրջանային եւ քաղաքային ենթակառուցվածքները:
Այս նպատակով այս տարի ֆինանսավորումն ավելացել է տեղական ճանապարհների վրա` մինչեւ 150 մլրդ տենգե, գյուղական ջրամատակարարմանը` 100 մլրդ տենգե:
Ակիմները պետք է կենտրոնանան մարզերի առավել սուր խնդիրների լուծման վրա այդ միջոցների հաշվին:
Կառավարությունը նաեւ պետք է համակարգված մոտենա այս խնդրին, կազմի լրացուցիչ ենթակառուցվածքային խնդիրների ցանկ, գնահատի ծրագրերը եւ գտնի դրանց ֆինանսավորման աղբյուրները:
Նոր դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների կառուցումը պետք է համահունչ լինի բնակավայրերի զարգացման ծրագրերի հետ, ինչպես նաեւ պետք է պայմաններ ստեղծել մասնավոր ներդրողներին այդ հատվածում ներգրավվելու համար:

Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է աստիճանաբար անցնել «ենթակառուցվածքները դեպի մարդիկ» մոդելից` « մարդիկ դեպի ենթակառուցվածքները » մոդելին:
Դա կնպաստի բնակավայրերի ընդլայնմանը, կբարձրացնի հատկացված միջոցների օգտագործման արդյունավետությունը:
Յուրաքանչյուր տարածաշրջան եւ խոշոր քաղաքը պետք է զարգանա կայուն տնտեսական աճի եւ զբաղվածության սեփական մոդելի հիման վրա `հաշվի առնելով առկա մրցակցային առավելությունները:
Այս առումով անհրաժեշտ է մշակել տարբեր բնակավայրերի համար տարածաշրջանային ստանդարտների համակարգ` սկսած գյուղերից մինչեւ հանրապետականնշանակության քաղաքները:
Ստանդարտը պետք է ներառիեւ սոցիալական բարիքների ու հանրային ծառայությունների ցանկի ու մատչելիության, տրանսպորտի, մշակույթի, սպորտի, բիզնեսի, արդյունաբերական, թվային ենթակառուցվածքի ապահովության կոնկրետ ցուցանիշներ եւ այլն:

Անհրաժեշտ է ուժեղացնել աշխատանքը շրջակա միջավայրի վիճակի բարելավման, այդ թվում` վնասակար արտանետումների, հողի, ջրի, օդի վիճակի, թափոնների հեռացման, ինչպես նաեւ էկոմոնիտորինգի համակարգերի զարգացման ուղղությամբ նրանց ազատ առցանց հասանելիությամբ:
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հաշմանդամների համար «անարգելք միջավայրի» ստեղծմանը:
Մինչեւ 2019 թ. սեպտեմբերի 1-ը հանձնարարում եմ մշակել երկրի տարածքային եւ տարածական զարգացման Կանխատեսումների սխեման, մինչեւ 2030 թվականը, որը կդառնա երկրի կառավարվող քաղաքաշինական Նոր քարտեզը:
Գործնական միջոցների իրականացման համար հանձնարարում եմ պատրաստել մարզերի զարգացման մինչեւ 2025 թվականը պրագմատիկ Ծրագիր, նշելով կոնկրետ միջոցառումներ, նախագծեր եւ ֆինանսավորման ծավալներ:

Տարածաշրջանային զարգացման նշված դրույթները պետք է հաշվի առնվեն «Նուռլի ժոլ» եւ «Նուռլի ժեր» պետականծրագրերում, որոնք եւս պետք է երկարաձգվեն մինչեւ 2025 թվականը:
Առաջին ծրագիրը պետք է կենտրոնանա տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վրա: Երկրորդը` համայնքային եւ բնակարանային շինարարության վըա:
Պետք է երկրորդ շունչ տալ այս ծրագրերին:

Իրավապահ մարմինների աշխատանքի մեջ անհրաժեշտ են խորը եւ որակական փոփոխություններ:
Անվտանգությունը կյանքի որակի անբաժանելի մասն է:
Ներքին գործերի մարմինների աշխատակիցները գտնվում են հանցավորության դեմ պայքարի առաջնագծում եւ պաշտպանում են քաղաքացիներին` հաճախ վտանգելով սեփական կյանքը:
Միեւնույն ժամանակ, հասարակությունը ակնկալում է արմատականբարելավում իրավապահ մարմինների, առաջին հերթին `ոստիկանության աշխատանքում:

Հանձնարարում եմ Կառավարությանը Նախագահի Վարչակազմի հետ միասին ընդունել «Ներքին գործերի մարմինների արդիականացման ճանապարհային քարտեզը»:
Բարեփոխումները պետք է սկսվեն 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախ անհրաժեշտ է օպտիմալացնել Ներքին գործերի նախարարության աշխատակազմի թիվը, ազատել ոստիկանությունը ոչ բնորոշ գործառույթներից:
Ազատված միջոցները պետք է ուղղված լինեն ոստիկանության աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, բնակարանային եւ այլ սոցիալական խնդիրների լուծմանը:
Երկրորդ, պետք է հաստատել ոստիկանի նոր չափանիշը եւ փոխել կարիերայի առաջխաղացման, ինչպես նաեւ անձնակազմի ուսուցման եւ ընտրության համակարգը ոստիկանության ակադեմիաների միջոցով:
Բոլոր աշխատակիցները պետք է վերագնահատվեն: Ծառայությունը կշարունակեն միայն լավագույնները:
Երրորդ, անհրաժեշտ է ներդնել բնակչության հետ աշխատանքի նոր ժամանակակից ձեւաչափեր, արմատապես փոխել ոստիկանության գնահատման չափանիշները:
Անհրաժեշտ է ոստիկանության աշխատանքը փոխակերպել սպասարկման մոդելի:
Քաղաքացիների գիտակցության մեջ պետք է ամրապնդվի, որ ոստիկանը չի պատժում, այլ օգնում է ծանր իրավիճակում:

Քաղաքային եւ մարզային ներքին գործերի մարմիններին կից բնակչության սպասարկման կենտրոնների սկզբունքով պետք է հարմարավետ պայմաններ ստեղծվեն քաղաքացիների ընդունելության համար ՀՔՄ:
Ղազախստանի բոլոր քաղաքները պետք է ապահովվեն հասարակական անվտանգության մոնիտորինգի համակարգերով:
Ոստիկանության աշխատանքի գնահատման հիմնական չափանիշները պետք է լինեն հասարակության վստահության մակարդակը եւ բնակչության անվտանգության զգացումը:
ՉՈՐՐՈՐԴ. Դատականհամակարգի հետագա արդիականացում:
Վերջին տարիներին շատ բան է արվել, սակայն հիմնական խնդիրը, դատարանների նկատմամբ բարձր վստահության ապահովումը դեռ լուծված չէ:
Այնուամենայնիվ, օրենքի գերակայությունը մեր բարեփոխումների հաջողության առանցքային գործոնն է:
Նախ, անհրաժեշտ է շարունակելդատարանների աշխատանքի եւ առաջատար էլեկտրոնային ծառայությունների ժամանակակից ձեւաչափերի ներդրումը:

Յուրաքանչյուր տարի 4 միլիոն մեր քաղաքացիներ ներգրավված են դատականգործընթացներում:
Որքան ջանք ու գումար է ծախսվում:
Անհիմն ժամանակի եւ ռեսուրսների ծախսերի հանգեցնող չափից ավելի դատականընթացակարգերը պետք է կրճատվեն: Այն, ինչ նախկինում պահանջում էր անձնական ներկայությունը, այժմ կարող է իրականացվել հեռակա կարգով:
Երկրորդ, հարկ է ապահովել դատականհամակարգի անձնակազմի որակական զարգացում եւ նորացում, խրախուսել, որպեսզի լավագույն իրավաբանները ձգտեն դառնալ դատավոր:
Երրորդ, անհրաժեշտ է հստակ եւ կանխատեսելի դատականպրակտիկա, հատկապես գործարար եւ պետականմարմինների միջեւ դատականգործընթացներում, ինչպես նաեւ դատավորների վրա անիրավ ազդեցության բացառումը:
Գերագույն Դատարանին հանձնարարում եմ Կառավարության հետ միասին մինչեւ տարեվերջ մշակել համապատասխան միջոցառումների շարք:

* * *
Ցանկացած բարեփոխումների իրականացման մեջ կարեւորագույն դերը կկատարի կոմպակտ ու արդյունավետ պետական ապարատը, որը պետք է իր բոլոր գործողությունները դիտի մարդկանց բարեկեցության բարձրացման պրիզմայով:

Չորրորդ. ՊԵՏԱՊԱՐԱՏ` ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎՐԱ
Ինչպե՞ս պետք է փոխվի պետականապարատը նոր ժամանակի պայմաններում:
ԱՌԱՋԻՆ. Պետականմարմինների գործունեության արդյունավետության կտրուկ աճ:
«Որակը» պետք է դառնա պետականծառայողի նոր ապրելակերպ, եւ ինքնազարգացումը պետք է լինի նրա գլխավոր սկզբունքը:
Նոր կերտվածքի քաղաքացիական պետծառայողները պետք է կրճատեն հեռավորությունը պետության եւ հասարակության միջեւ: Սա նախատեսում է մշտական հետադարձ կապ, կենդանի քննարկումներ եւ պետականքաղաքականության կոնկրետ միջոցներ եւ պարզաբանումներ մարդկանց համար:

Պետկառավարման ակադեմիան «Նազարբաեւ» Համալսարանի հետ միասին պետք է մշակի «Նոր կերտվածքի ղեկավար» ծրագիրը եւ հատուկ վերապատրաստման դասընթացներ` բարձր պաշտոնների նշանակման պարագայում:
Կարեւոր է ներգրավել մասնագետներ մասնավոր հատվածից, որոնք ունեն աշխատանքի փորձ լավագույն օտարերկրյա ընկերություններում կամ կրթություն են ստացել աշխարհի առաջատար համալսարաններում:
Այս տարի 4 պետմարմիններում մենք ներդրել ենք աշխատանքի վարձատրմաննոր մոդել:
Բոլոր փորձնական նախագծերը ցույց տվեցին լավ արդյունքներ:
Ավելացել է պետծառայության գրավչությունը, ինչը հատկապես կարեւոր է տարածաշրջանային մակարդակում:
Օպտիմալացնելով անարդյունավետ ծախսերը եւ կրճատելով կառավարչական անձնակազմը, ստորին եւ միջին օղակների աշխատողների աշխատավարձերը աճել են 2-2.5 անգամ:

Անձնակազմի արտահոսքը կրճատվել է 2 անգամ: Մասնավոր հատվածի բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավվածությունը, այդ թվում` բարձրակարգ բուհերի շրջանավարտները, աճել են 3 անգամ:
Պետծառայության գործերով գործակալությունում կենտրոնական աշխատակազմի համար անցկացված մրցույթը աճեց մինչեւ 28 մարդու` մեկ տեղի համար, իսկ մարզային գրասենյակներում` մինչեւ 60 մարդ:
Մանգիստաուսի մարզպետարանում ներկայումս 1 թափուր տեղի համար հավակնում են 16 մարդ, իսկ Արդարադատության նախարարությունում`միջինը 13 հոգի:
Աստանայում, միայն պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ֆինանսավորման նոր մոտեցումների շնորհիվ, հաջողվեց խնայել ավելի քան 30 մլրդ տենգե:
Աշխատանքի վարձի նոր մոդելին անցնելու համար ես պետականմարմինների ղեկավարներին «բյուջետա-անձնակազմային մանեւր» իրականացնելու իրավունք տվեցի:
Նրանք հնարավորություն ստացան խնայված միջոցները ուղարկել աշխատակիցներին` աշխատավարձերի բարձրացման համար:

Ներկայումս բազմաթիվ պետականմարմիններ ցանկանում են անցնել նոր մոդելի:
Ամենակարեւորն այն է, որ նրանք պետք է հասկանան, որ դա ոչ թե պարզապես աշխատավարձի մեխանիկական բարձրացում է, այլ նախեւառաջ նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման ցուցանիշն է:
Հանձնարարում եմ ստուգել, որ աշխատավարձի բարձրացումը փոխհատուցվի բյուջետային ծախսերի, այդ թվում` ստորադաս կազմակերպությունների ծախսերի օպտիմալացմամբ եւ խնայողությամբ:
Այստեղ չպետք է թույլ տանք ֆորմալիզմ եւ համահարթություն, որպեսզի չվարկաբեկվի այս ծրագիրը:
ԵՐԿՐՈՐԴ. Այս դժվարին ժամանակահատվածում պետք է հասնել առավելագույն արդյունքի յուրաքանչյուր հատկացված տենգեից:
Ինչպես ցույց են տալիս ստուգումների արդյունքները, որոշ դեպքերում շինարարական ծախսերը գերագնահատվում են դեռ նախագծային փաստաթղթերի մշակման փուլում:
Կան նախագծեր, որոնք չեն ավարտվում կամ ի սկզբանե չեն ունենում հեռանկարներ:

.

Եթեպատասխանատու կերպով վերաբերվել հանձնարարված աշխատանքին, ապա բյուջետային միջոցներից հնարավոր է ազատել հարյուրավոր միլիարդներ տենգե եւ դրանք ուղղել բնակչության իրական կարիքներին:
Կառավարությունը պետք է համակարգային միջոցներ ձեռնարկի ծախսերի օպտիմալացման եւ միջոցների խնայողության համար` բացառելով անարդյունավետ եւ ոչ ժամանակին կատարվող ծախսերը:
ԵՐՐՈՐԴ. Կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարը կշարունակվի:
Առաջինը պետք է ձգտել կրճատել պետծառայողների ուղղակի շփումները բնակչության հետ` տրամադրվող պետծառայությունների շրջանակներում:
Մարդկանց մտահոգող խնդիրներից մեկը հողային հարաբերություններում եւ շինարարության բնագավառում բյուրոկրատականընթացակարգերն են:
Այս ոլորտում բացակայում է թափանցիկությունը, բնակչության եւ բիզնեսի համար տեղեկատվության ամբողջական հասանելիությունը:
Հանձնարարում եմ ստեղծել հողային ֆոնդի եւ անշարժ գույքի օբյեկտների վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազա:
Այս հարցում անհրաժեշտ է հաստատել կարգ ու կանոն եւ հողը տալ իրական ներդրողներին:
Սա ընդամենը մեկ օրինակ է:
Պետք է համապատասխան աշխատանք կատարել նաեւ բոլոր այն ոլորտներում, որոնք մարդկանց եւ գործարար համայնքի քննադատություն են առաջացնում:

Ընդհանուր առմամբ, 2019 թ.` 80%, իսկ 2020 թ. պետծառայությունների առնվազն 90% -ը պետք է վերափոխվի էլեկտրոնային ձեւաչափի մեջ:
Դա անելու համար պետք է արագացված կարգով թարմացնել «ՊետականԾառայությունների մասին» օրենքը:
Երկրորդ, անհրաժեշտ է մշակել առաջին ղեկավարների անհատականկարգապահական պատասխանատվության բարձրացման հարցը իրենց ենթակաների կողմից կոռուպցիոն իրավախախտումներ կատարելու դեպքում:
Միեւնույն ժամանակ, ազնիվ աշխատողը չպետք է վախենա տեսուչներից:
Երրորդ, մայրաքաղաքի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման փորձը պետք է տարածվի «Կոռուպցիայից ազատ մարզեր» նախագծերի շրջանակներում:

ՉՈՐՐՈՐԴ. Անհրաժեշտ է նվազեցնել ֆորմալիզմը եւ բյուրոկրատիան Կառավարության եւ բոլոր պետականմարմինների աշխատանքներում:
Վերջերս կառավարության եւ պետականմարմիններում երկարատեւ նիստերի եւ խորհրդակցությունների թիվը զգալիորեն աճել է, եւավելացել է փաստաթղթաշրջանառությունը:
Օրեր են լինում, երբ Կառավարությունը` ակիմների եւ նրանց տեղակալների մասնակցությամբ օրական ունենում է մինչեւ 7 խորհրդակցություն:
Ե՞րբ պետք է աշխատեն: Պետք է վերջ դնել այս իրավիճակին եւ կարգավորել այդ հարցը:
Անհրաժեշտ է ապահովել նախարարների եւ ակիմների որոշումների կայացման ազատությունը, որոնք պետք է ստանձնեն կոնկրետ պարտավորություններ եւ հրապարակայնորեն զեկուցեն դրանց համար:
Դրա համար հիմք պետք է հանդիսանա մինչեւ 2025 թվականը երկրի զարգացման ռազմավարական պլանի մշակված ցուցանիշների քարտեզը:

ՀԻՆԳԵՐՈՐԴ: Դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է ամրապնդել բարեփոխումների իրականացման նկատմամբ վերահսկողության մեխանիզմը:
Մինչեւ տարեվերջ Կառավարությունը եւ պետականմարմինները պետք է մշակեն կոնկրետ ցուցիչներ եւ «ճանապարհային քարտեզներ», որոնք ներառում են զարգացման բոլոր նշված հարցերը, ինչպես նաեւ ժամանակին ներկայացնեն խորհրդարանին բարեփոխումներ իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ օրինագծերը:
Իր հերթին խորհրդարանը պետք է արդյունավետ եւ արագ քննարկի եւ ընդունի դրանք:
Բարեփոխումների եւ հիմնական ռազմավարական փաստաթղթերի իրականացման մոնիտորինգի գնահատման համար հանձնարարում եմ Նախագահական Վարչակազմում ստեղծել արդիականացման Ազգային գրասենյակ, դրան հաղորդելով անհրաժեշտ իրավասություններ տալ:
Բացի վիճակագրական ցուցանիշների մոնիտորինգից, այն կապահովի բնակչության եւ գործարարների պարբերական հարցումների անցկացումը բնակչության համար արդիական հարցերի շուրջ,ինչը կիրառվում է ՏՀԶԿ-ում:
Գրասենյակը պարբերաբար զեկուցելու է ինձ իրավիճակը յուրաքանչյուր ուղղությամբ:
Կառավարության յուրաքանչյուր անդամ, պետականմարմնի ղեկավար, պետականընկերության ղեկավար անձամբ պատասխանատու կլինի սահմանված նպատակներին հասնելու համար:

V. ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:
Ղազախստանի հաջող արդիականացմանապահովման համար անհրաժեշտ է ակտիվ արտաքին քաղաքականության հետագա իրականացում:
Մեր խաղաղասիրությունը եւ հստակ սահմանված սկզբունքները այս ոլորտում լիովին իրենց արդարացնում են:
Ղազախստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հարաբերությունները միջպետականհարաբերությունների էտալոն են:
Հաջողությամբ գործում է Եվրասիական տնտեսական միությունը, որը կայացել է որպես լիարժեք ինտեգրացիոն միավորում եւ համաշխարհային տնտեսական հարաբերությունների ակտիվ մասնակից:
Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում փոխգործակցության նոր էջ է բացվել:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համակողմանի ռազմավարական գործընկերությունը աստիճանաբար զարգանում է:
«Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ծրագիրը նոր խթան է դարձել Չինաստանի հետ մեր հարաբերությունների համար:

Վաշինգտոն իմ հունվարյան պաշտոնական այցի եւ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել 21-րդ դարում Ղազախստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին:
Մենք կշարունակենք մեր դինամիկ համագործակցությունը ԵՄ-ի` մեր խոշորագույն առեւտրային եւ ներդրումային գործընկերոջ հետ:
Փոխշահավետ երկկողմ հարաբերությունները զարգանում են ԱՊՀ երկրների, Թուրքիայի, Իրանի, Արաբական Արեւելքի եւ Ասիայի երկրների հետ:
Ակտաուի գագաթաժողովում ընդունված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին Կոնվենցիան բացում է նոր հնարավորություններ մերձկասպյան երկրների հետ համագործակցության համար:
Ղազախստանը արժանիորեն ավարտում է իր առաքելությունը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում:
Սիրիայի վերաբերյալ Աստանայի գործընթացը դարձավ գրեթե միակ արդյունավետ բանակցությունների ձեւաչափ խաղաղ կարգավորման եւ այդ երկրի ճգնաժամից դուրս գալու համար:
Դրա հետ մեկտեղ դժվարին ժամանակակից պայմաններում, Ղազախստանի Հան

Created at : 5.10.2018, 19:05, Updated at : 5.10.2018, 19:05