Ղազախստանի նախագահ Ն. Ա. Նազարբաևի ուղերձը Ղազախստանի ժողովրդին

31 հունվարի, 2017թ. Ղազախստանի երրորդ արդիականացումը. համաշխարհային մրցունակություն
Հարգելի՛ ղազախստանցիներ,
Նոր դարաշրջանի շեմին ես Ուղերձով դիմում եմ Ղազախստանի ժողովրդին: Երկիրը պատվով է անցել իր զարգացման 25-ամյակը: Մենք հպարտանում ենք մեր երկրով:Անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում մենք նշեցինք Ղազախստանի ձեռքբերումներն ու հաջողությունները: Դրանք հայտնի են և բարձր են գնահատվում միջազգային հասարակության կողմից:
2017
թվականի սկզբից Ղազախստանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ:
Այս տարի Աստանայում կանցկացվի «Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսը: Մենք առաջինն ենք ԱՊՀ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում, որն իրականացնում է միջազգային մասշտաբի նմանատիպ նշանակալի միջոցառում:
Ալմաթիում Ունիվերսիադա 2017-ի շրջանականերում սկսվել են սպորտային միջոցառումները, որոնց մասնակցում են ավելի քան 2000 մարզիկներ և պատվիրակության անդամներ` աշխարհի 57 պետություններից:
Այս ամենն արդյունք է ճիշտ քաղաքական ուղու և միջազգային հարթակներում Ղազախստանի բարձր հեղինակության:
Մինչև 2020 թվականը Ղազախստանը պետք է ընդգրկվի աշխարհի ամենազարգացած 30 երկրների շարքում: Մենք վստահաբար գնում են դեպի այդ նպատակը:
Աշխարհում մրցակցության աճի և կայունության բացակայության պայմաններում մեծանում է իմ կողմից 2012 թվականին ժողովրդին ներկայացրած «Ռազմավարություն-2050» ծրագրի արդիականությունը: Մենք կարողացանք ժամանակին կանխատեսել սպասվելիք դժվարությունները:
Շնորհիվ «Լուսավոր ճանապարհ» («Нұрлы Жол») և «100 կոնկրետ քայլ» ծրագրերի տնտեսական քաղաքականության՝ մենք պատվով ենք անցել համընդհանուր բարդ փոփոխությունների նախնական փուլը: Միայն 2014-2016 թվականներին տնտեսությանն աջակցելու նպատակով հատկացրել ենք 1.7 տրիլիոն տենգե: Այս բոլորը հնարավորություն ստեղծեցին տնտեսական աճի և բիզնեսի զարգացման, ինչպես նաև ավելի քան 200 հազար նոր աշխատատեղերի ստեղծման համար:
2016
թվականի արդյունքով ապահովվել է ներքին համախառն արտադրանքի 1% աճ: : Սա հատկապես կարևոր է ներկայիս բարդ պայմաններում:
Աշխարհում վիճակն արագ է փոխվում: Սա նոր համընդհանուր իրականություն է, և մենք պետք է ընդունենք այն:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Հաղթող են դառնում միայն այն ժողովուրդները, որոնց հաջողվում է կանխատեսել ապագան, որոնք կանգնելու և սպասելու փոխարեն վճռականորեն ընդառաջ են գնում մարտահրավերներին:
Աշխարհում սկսվել է հերթական՝ արդեն Չորրորդ արտադրական հեղափոխությունը: Տնտեսության մեջ թվային տեխնոլոգիաների համատարած գործածությունը կբերի շատ բնագավառների վերացման և սկզբունքորեն նորերի ստեղծման: Մեր աչքի առաջ տեղի ունեցող հսկայական փոփոխությունները միաժամանակ պատմական պահանջ և հնարավորություն են մեր ազգի համար:
Այսօր ես առաջադրանք եմ դնում ապահովել Ղազախստանի երրորդ արդիականացման գործընթացը: Անհրաժեշտ է ստեղծել տնտեսական աճի նոր մոդել, որը կապահովի երկրի մրցունակությունը համաշխարհային շուկայում: Ներկայումս շատ երկրներ են փորձում լուծել նմանատիպ խնդիր: Վստահ եմ՝ բոլոր տեղերում զարգացման աճի մոդելին անցնելու մոտեցումները տարբեր կլինեն: Մենք ևս պետք է հաշվի նստենք մեր ուժեղ կողմերի հետ և չկորցնենք մեր ներուժը, որը մենք միասին ձեռք ենք բերել Անկախության 25 տարիների ընթացքում:
Մենք բոլորս հիշում ենք Ղազախստանի առաջին արդիականացման գործընթացը: Հիշում ենք, թե ինչպես ենք սկսել մեր ճանապարհը քառորդ դար առաջ ԽՍՀՄ-ի փլատակների վրա: Այդ ժամանակ մեր սերունդը հիմքից կառուցում էր մի նոր պետություն, որը չկար աշխարհի քարտեզի վրա:
Պլանային տնտեսությունից անցում կատարեցինք շուկայական տնտեսության: Ինձ համար սկզբունքորեն կարևոր է այն փաստը, որ մենք միասին հեռու պահեցինք մեր երկիրը ցնցումներից, քաղաքացիական պատերազմներից և տնտեսական քայքայումից: Ղազախստանը դուրս եկավ այդ շրջանից նվազագույն կորուստներով ու հնարավոր ձեռքբերումներով:
Երկրորդ արդիականացման գործընթացի մեկնարկը եղավ «Ռազմավարություն-2030»-ի ընդունումն ու Աստանան նոր մայրաքաղաք դարձնելը: Այս ամենի արդյունքն անվիճելի է: Երկիրը դուրս եկավ տնտեսական հետամնացությունից և ընդգրկվեց 50 ամենամրցունակ տնտեսություն ունեցող երկրների շարքում:
Երկու հաջողված արդիականացման գործընթացները մեզ տվեցին անգնահատելի փորձ: Հիմա մենք պետք է վստահաբար քայլենք առաջ և սկսենք Երրորդ արդիականացման գործընթացը:
Այս արդիականացումը ներկայիս մարտահրավերների դեմ պայքարի պլան չէ, այլ վստահելի կամուրջ դեպի «Ռազմավարություն-2050»-ի նպատակների իրականացում: Այն կիրականացվի «100 կոնկրետ քայլ» ծրագրի շրջանակներում: Ես տեսնում եմ դրա հինգ հիմնական առավելությունները: Դրանք կոչված են ապահովելու տնտեսական աճի զարգացման այնպիսի մեխանիզմներ, որոնց շնորհիվ տնտեսությունը կընդգրկվի առաջադեմ տնտեսություն ունեցող 30 երկրների շարքում:
Առաջին գերակայությունը տնտեսության տեխնոլոգիական արդիականացման արագ տեմպերի ապահովումն է:
Մենք պետք է մշակենք նոր արտադրություններ, որտեղ կկիրառվեն նոր թվային տեխնոլոգիաներ: Սա կարևոր և համալիր առաջադրանք է:
Անհրաժեշտ է երկրում զարգացել այնպիսի հեռանկարային բնագավառներ, ինչպիսիք են 3D տպագրությունը, օնլայն առևտուրը, հեռախոսային բանկինգը, թվային ծառայությունները, այդ թվում նաև առողջապահությունը, կրթությունը և այլն: Այս արտադրություններն արդեն փոխել են զարգացած երկրների տնտեսական համակարգերը և նոր որակ են հաղորդել ավանդական բնագավառներին:
Սրա հետ կապված՝ հանձնարարում եմ Կառավարությանը մշակել և ընդունել առանձին ծրագիր՝ «Թվային Ղազախստան»:
Պետք է հարմարացնել մեր օրենսդրությունը նոր իրականությանը:
Կարևոր է նաև ապահովել հաղորդակցության զարգացումը, մալուխային ենթակառուցվածքների հասանելիությունը: Թվային արտադրության զարգացումը նոր իմպուլս կհաղորդի մյուս բնագավառներին ևս: Այդ պատճառով IT ոլորտի զարգացումը Կառավությունը պետք է վերահսկի հատուկ ուշադրությամբ:
Հանձնարարում եմ Կառավարությանը «ԷՔՍՊՈ-2017»-ի հարթակներից մեկում IT ստարտափների համար ստեղծել միջազգային տեխնոպարկ: Այն պետք է դառնա հարթակ ամբողջ աշխարհի ներդրողներին գրավելու համար: Դրա համար պետք է համապատասխան ենթակառուցվածքներ և բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ հարկային արտոնություններ, վիզայի և աշխատանքային ռեժիմների դյուրացում:
Մենք պետք է նաև զարգացնենք մեր գիտական և ինովացիոն ներուժը բուհերի, Նազարբաև համալսարանի և «Ալատաու» ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոնի հիմքի վրա:
Երկրորդ համալիր առաջադրանքը. նոր արտադրությունների ստեղծմանը զուգահեռ անհրաժեշտ է, որ մենք նոր իմպուլս հաղորդենք տնտեսության ավանդական ճյուղերին:
Դրանք են՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, տրանսպորտն ու բեռնափոխադրումը, շինարարության ոլորտը և այլն:
Առաջին. կարևոր է էապես բարձրացնել սշխատանքի արտադրողականությունը:
Այստեղ հիմնական գործոնը պետք է դառնա Չորրորդ արտադրական հեղափոխության տարրերի ներմուծումը բոլոր բնագավառներ: Դա ավտոմատացումն է, ռոբոտացումը, արհեստական ինտելեկտը, «հսկայական ծավալի տվյալների» փոխանակությունը և այլն:
Հանձնարարում եմ Կառավարությանը բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ մշակել համալիր միջոցառումների ծրագիր մինչև 2025 թվականը տնտեսության հիմնական ճյուղերի տեխնիկական վերազինման վերաբերյալ:
Երկրորդ. անհրաժեշտ է շարունակել արդյունաբերականության գործընփացի իրականացումը տնտեսության գերակա ոլորտներում արտահանվող ապրանքների մրցունականությունը համառորեն զարգացնելու ուղղությամբ:
Կառավարության առջև արդեն խնդիր է դրվել մինչև 2025 թվականը ոչ հումքային ապրանքների արտահանումը մեծացնել երկու անգամ:
Այս ուղղությամբ աշխատանքների ակտիվացման համար անհրաժեշտ է միավորել ոլորտի զարգացմանն ուղղված գործիքները և արտահանումը կենտրոնացնել մեկ գերատեսչության մեջ: Արտահանողներին պետք է աջակցել «մեկ պատուհանի» սկզբունքով, այդ թվում և մարզերում:
Հանձնարարում եմ Կառավարությանը կից ստեղծել Արտահանման քաղաքականության հարցերով խորհուրդ: Դրանում պետք է ընդգրկված լինեն բիզնես ոլորտի ներկայացուցիչները:
Մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը Կառավարությունը ակիմների և բիզնես ներկայացուցիչների հետ համատեղ պետք է մշակի արտահանման միասնական ռազմավարություն:
Ղազախստանը պետք է պահպանի օտարերկրյա ներդրողներին գրավողի առաջնորդի իր կարգավիճակը: Երկրի տնտեսության մեջ ֆինանսական ռեսուրսների ներգրավման համար կարևոր դեր պետք է ունենա «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնը:
Մենք պետք է ներգրավվենք և մեր ուրույն տեղն ունենանք համաշխարհային արտադրության մեջ ապրանքների վաճառքի և ծառայությունների ոլորտում: Դա պետք է անել նախևառաջ ոչ ազգային ընկերություններին գրավելու ճանապարհով: Անհրաժեշտ է Չինաստանի հետ համատեղ արդյունավետ կերպով իրանականացնել ներդրումային ծրագրիր Ղազախստանում արտադրություն հիմնելու ուղղությամբ: Չինական կողմի հետ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն: Օբյեկտները նախանշված են: Պետք է կոնկրետ աշխատել:
Դա կլինի 20 հազար աշխատատեղ ունեցող համատեղ արտադրություն՝ նախատեսված ղազախստանցիների համար: Այսօր սկսվել է իրականացվել վեց նախագիծ, իսկ երկու նախագիծ արդեն ընթացքի մեջ է: Դրանցից մեկը JAC ամբողջապես էլեկտրական և հիբրիտային մեքենաների մեծ հանգույցների հավաքման գործարանն է:
Հանձնարարում եմ աշխատել արտահանման համար նախատեսված ավտոմեքենաների արտադրության հետագա զարգացման ուղղությամբ՝ նախանշելով հետագայում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը:
Ընդհանուր առմամբ, Ղազախստանը պետք է ունենա իր ներդրումային ռազմավարությունը: Անհրաժեշտ է, որ Կառավարությունը մշակի այն մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը:
Անհրաժեշտ է ապահովել ազգային տնտեսական շահերի պաշտպանություն և զարգացում միջազգային համագործակցության շրջանակներում: Դա վերաբերում է նախ և առաջ Եվրասիական տնտեսական միությանը, Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ համատեղելով Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հետ: Դրա համար պետք է վերամշակել և ակտիվացնել մեր տնտեսական դիվանագիտությունը:
Երրորդ. երկրի տնտեսական կայուն աճի համար լեռնամետալուրգիական և նավթագազային համալիրները պետք է պահպանեն իրենց ռազմավարական կարևորությունը երկրում:
Համաշխարհային պահանջարկի նվազման պայմաններում պետք է դուրս գալ նոր շուկաներ և ընդարձակել մատակարարման աշխարհագրությունը: Մեծ ուշադրություն է պետք դարձնել հանքային հումքի բազաների ընդարձակման վրա: Անհրաժեշտ է երկրաբանական-հանքախուզական ուսումնասիրությունների ակտիվ իրականացում:
Այս բնագավառների հետագա զարգացումը պետք է անմիջականորեն կապված լինի հումքի վերմշակման համալիրների զարգացման հետ:
Հանձնարարում եմ մինչև տարվա վերջ ապահովել ընդերքի մասին նոր Օրենսգրքի ընդունումն ու հարկային օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխությունների կատարումը:
***
Չորրորդ. գյուղատնտեսությունը պետք է դառնա տնտեսության խթանիչ ուժը:
Ղազախստանի գյուղարտադրությունը հեռանկարային ապագա ունի: Շատ դեպքերում մենք կարող ենք դառնալ աշխարհում ամենամեծ գյուղատնտեսական ապրանքներ արտահանող երկրներից մեկը: Հատկապես էկոլոգիապես մաքուր սննդի արտադրության ոլորտում: Made in Kazakhstan բրենդը կարող է դառնալ այսպիսի արտադրանքի չափորոշիչ:
Դրա հետ միաժամանակ եվրասիական աշխարհամասում պետք է դառնանք այսպես կոչված «հացահատիկի շտեմարան» հացահատիկի արտադրության ոլորտում: Անհրաժեշտ է ապահովել հումքային արտադրությունից որակյալ, վերամշակված արտադրանքի անցումը: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք մրցակցել միջազգային շուկայում:
Սրա հետ կապված՝ Կառավարությանն ու ակիմներին հանձնարարում եմ հետևյալը.
նախևառաջ պետք է վերանայել սուբսիդիայի տրամադրման սկզբունքները և աստիճանաբար անցնել արտադրանքի ապահովագրության,
երկրորդ. 5 տարվա ընթացքում պետք է ստեղծել բոլոր պայմաններն ավելի քան 500 հազար տնտեսություններ և փոքր ֆերմաներ կոոպերատիվներում միավորելու համար,
երրորդ. անհրաժեշտ է բարձրարացնել արտադրանքների վերամշակման մակարդակը, ստեղծել արդյունավետ համակարգ դրանց պահպանման, տեղափոխման և սպառման համար,
չորրորդ. անհրաժեշտ է բարձրացնել արտադրության արդյունավետությունը

Created at : 30.03.2017, 15:00, Updated at : 30.03.2017, 15:00