Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Ղազախստանի նախագահի պաշտոնական էջի փոխանցմամբ, նա անձամբ իր, ինչպես նաև Ղազախստանի ժողովրդի անունից շնորհավորել է ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին:

Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորական հեռագրում նշել է, որ Սարգսյանի աջակցությամբ Երևանի ու Աստանայի հարաբերությունները կզարգանան՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Ղազախստանի նախագահը Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություն նման պատասխանատու պաշտոնում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում:

Created at : 2.03.2018, 18:30, Updated at : 2.03.2018, 18:30