Քաղաքացիություն

Տեղեկություն Ղազախստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ

Համաձայն Ղազախստանի Հանրապետության՝ 1991թ. դեկտեմբերի 20-ի «Ղազախստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի՝ Ղազախստանի Հանրապետության տարածքում մշտական բնակություն հաստատած (մշտական գրանցում ունեցող) անձըՕրենքի ընդունման պահից հանդիսանում է Ղազախստանի Հանրապետության քաղաքացի, եթե մինչև 1995թ. դեկտեմբերի 31-ը Ղազախստանի Հանրապետության համապատասխան մարմիններ չի ներկայացրելՂազախստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու մասին գրավոր դիմում:

Ղազախստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են անձը հաստատող փաստաթուղթը կամ Ղազախստանի Հանրապետության անձնագիրը: Մինչև 16 տարեկան անձանց քաղաքացիությունը հաստատվում է ծննդյան վկայականով կամ ծնողներից մեկի անձնագրով:

Ղազախստանի Հանրապետության քաղաքացի չի հանդիսանում (hամաձայն Ղազախստանի Հանրապետության՝ 1991թ. դեկտեմբերի 20-ի «Ղազախստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի) անձը, եթե

1.մինչև 1995թ. դեկտեմբերի 31-ը Ղազախստանի Հանրապետության համապատասխան մարմիններ է ներկայացրել գրավոր դիմում Ղազախստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ

2.եթե Օրենքն ուժի մեջ մտնելու պահին, այսինքն՝ 1992թ. մարտի 1-ին, անձը Ղազախստանի տարածքում չի հանդիսացել մշտական բնակվող (չունի մշտական գրանցում)

3.եթե անձը ձևակերպել է Ղազախստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարում կամ վերջինս դադարեցվել է

Տեղեկություն Ղազախստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման մասին

Համաձայն 1991թ. դեկտեմբերի 31-ի «Ղազախստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 3-րդ հոդվածի՝ Ղազախստանի Հանրապետության քաղաքացին չի կարող ընդունել այլ պետության քաղաքացիություն:

Հոդված 21. Ղազախստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է, եթե

1. անձն իրականացնում է զինվորական ծառայություն անվտանգության ծառայություններում, ոստիկանությունում, արդարադատության հիմնարկներում կամ այլ մարմիններում, որոնք ղեկավարվում ենայլ պետության կողմից կամ պատկանում են այլ պետության՝ բացառությամբ Ղազախստանի Հանրապետության միջպետական պայմանագրերով նախատեսված դեպքերի

2. Ղազախստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք է բերվել կեղծ փաստաթղթերի կամ կեղծ վկայությունների արդյունքում

3.կան դեպքեր, որոնքնախատեսված են Ղազախստանի Հանրապետության կողմից կնքված միջպետական պայմանագրերով

4. անձը ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն

5.անձի՝ Ղազախստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու նպատակովՂազախստանի Հանրապետության քաղաքացու հետ ամուսնությունը դատարանով ճանաչվել է ոչ իրական (կեղծ)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ղազախստանի Հանրապետության քաղաքացին, ով ընդունել է նաև այլ պետության քաղաքացիություն, պարտավոր է երեսուն օրացույցային օրվա ընթացքում օտարերկրյա քաղաքացիություն ձեռ բերելու մասին տեղեկացնել և Ղազախստանի Հանրապետության Ներքին գործերի մարմիններին կամ Արտաքին գործերի նախարարությանը պատկանող օտարերկրյա ներակայացուցչությանը հանձնել Ղազախստանի Հանրապետության անձնագիրը և (կամ) ինքնությունը հաստատող փաստաթուղթը:

Ղազախստանը խստացրել է պատասխանատվությունը երկքաղաքացիության վերաբերյալ

Ինչպես հայտնի է, համաձայն Ղազախստանի Հանրապետության Օրենսդրության 10-րդ հոդվածի 3-րդ կետի և «Ղազախստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 3-րդ հոդվածի՝ Ղազախստանի Հանրապետության քաղաքացին չի կարող ընդունել այլ պետության քաղաքացիություն:

2014թ. հուլիսի 5-ին Ղազախստանի նախագահը ստորագրել է Վարչական խախտումների մասին նոր օրենսգիրք, որում մեծացվել է Ղազախստանի Հանրապետության քաղաքացիությանը վերաբերող օրենսդրական խախտումների համար նախատեսվող պատասխանատվությունը:

Այսպես, համաձայն ՂՀ Վարչական խախտումների նոր օրենսգրքի 380-2 հոդվածի՝ նախատեսվում է Ղազախստանի Հանրապետության քաղաքացիության օրենսդրության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկել տույժի տեսքով կամ վարչական հիմքով երկրի սահմաններից վտարելով:

Եթե պարզվում է, որ Ղազախստանի Հանրապետության քաղաքացին ընդունել է այլ պետության քաղաքացիություն, ապա, համաձայն ՂՀ «Ղազախստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 30-րդ հոդվածի (էջ 21-ի), Ոստիկանության միգրացիոն ծառայության կողմից Ղազախստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է:

ՂՀ դեսպանատունը հիշեցնում է այն քաղաքացիներին, ովքեր ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, պետք է հանձնեն Ղազախստանի Հանրապետության անձնագիրը Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հյուպատոսական բաժին հետևյալ հասցեով. ք. Երևան, փ. Դեմիճյան ,1-ին նրբանցք, տուն 11, 15:

Համաձայն Ղազախստանի Հանրապետության Օրենսդրության, ինչպես նաև «Ղազախստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի, որոնք չեն նախատեսում երկքաղաքացիություն, Ղազախստանի Հանրապետության քաղաքացիությանը վերաբերող որոշումները (քաղաքացիության դադարեցում, տրամադրում և վերականգնում) կայացվում են Ղազախստանի Հանրապետության նախագահի կողմից:

Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) Ղազախստանի Հանրապետության (այսուհետ՝ ՂՀ) Հյուպատոսական բաժինը Հայաստանի տարածքում մշտական բնակվող անձանց կողմից ընդունում է քաղաքացիության հետ կապված (քաղաքացիության դադարեցում, տրամադրում և վերականգնում) դիմումներ՝ միայն հետևյալ լրացված հարցաթերթիկների կցումով (երկուական օրինակով).

-հարցաթերթիկ-դիմում՝ ըստ նշված օրինակի

-ինքնակենսագրություն

-Ձևի մասին օրենքի 1-ին հոդվածով նախատեսվող պայմանները պահպանելու դիմում-համաձայնագիր (ձեռքբերման և վերականգման դեպքում)

-փաստաթղթեր

1.ՂՀ քաղաքացու անձնագիր՝ ՄԲՎ մեկնելու մասին նշումով (19.03.2015թ.-ի՝ ՂՀ Միգրացիոն ոստիկանության օրգանների ծանուցման համաձայն)

2.ծննդյան վկայական

3.ամուսնության և մինչև 16 տարին լրացած երեխաների ծննդյան վկայականներ (առկայության դեպքում)

4.ՂՀ-ի տարածքից դուրս մշտական բնակությունը հաստատող փաստաթուղթ

5.դատվածության մասին տեղեկանք (հաստատված/ օրինականացված կնիքով)

6.այլ պետության քաղաքացիություն չունենալու կամ այն դադարեցնելու մասին տեղեկանք՝ տրամադրված տվյալ պետության համապատասխան մարմինների կողմից (ձեռքբերման/վերականգման դեպքում)

7.Փաստաթղթեր, որոնք հաստատում են անձի՝ նախկինում ՂՀ քաղաքացի լինելը (ՂՀ քաղաքացիության վերականգման դեպքում)

8.ՂՀ համապատասխան պետական մարմնի կողմից խնդրագիր-փաստաթուղթ (այն անձանց համար, ովքեր հատուկ ծառայություններ են մատուցել ՂՀ-ին կամ համապատասխանում են թվարկված մասնագիտություններին և չափանիշներին, ձեռքբերման/վերականգման դեպքում) )

9.Տեղեկանք անձի՝ քրեական հանցագործություն կատարած լինելու կամ չլինելու վերաբերյալ (ՂՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում) այն տեսքով, որը որ հաստատվել է ՂՀ-ի Գլխավոր դատախազի՝ 2015թ. հուլիսի 27-ի N95 հրամանով (գրանցված է N 12055 Նորմատիվ-իրավական ակտերի պետական ռեսգիստրում):

10. Օտարերկրյա քաղաքացիություն ստանալու հնարավորությունը փաստող փաստաթուղթ (ՂՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում)

11. ՂՀ-ի քաղաքացիությունից հրաժարվելու և դիմողի, վերջինիս՝ ՂՀ-ում ապրող ամուսնու/կնոջ կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց կողմից ներկայացվող նյութական և այլ պահանջների մասին դիմում-համաձայնագիր՝ հաստատված նոտարի կողմից, կամ վերջիններիս մահվան վկայականները, մահացած կամ անհայտ կորած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռը

12. լուսանկար (3,5x4,5 սմ, 4 հատ)

13. գործին առնչվող այլ փաստաթղթեր

ՂՀ քաղաքացիության ձեռքբերման կամ ՂՀ քաղաքացիության վերականգնման համար Դեսպանատան հյուպատոսական բաժին կարող են դիմել

-անչափահաս և անգործունակ անձիք

-անձիք (ինչպես նաև նրանց՝ ՂՀ սահմաններից դուրս մշտապես բնակվող ընտանիքի անդամները), ովքեր հատուկ ծառայություններ են մատուցել ՂՀ-ին կամ ունեն համապատասխան մասնագիտություններ և համապատասխանում են պահանջվող չափանիշներին, ում համար նախատեսված է ՂՀ-ի քաղաքացիություն ստանալու հեշտացված գործընթաց՝ հաստատված ՂՀ նախագահի՝ 2005թ. հունիսի 6-ի N1587 հրամանով,

Ղազախստանի Հանրապետության քաղաքացիություն հետ կապված ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԸ

ցանկության դեպքում տրվում են Հայաստանում ՂՀ դեպանատան Հյուպատոսական բաժնում:

Տվյալ տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ է անձամբ կամ լիազոր անձի միջոցով (նոտարի կողմից հաստատված լիազորագրով) Հյուպատոսական հիմնարկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1.Հյուպատոսի անունով գրված դիմում և անձը հաստատող փաստաթղթի բնօրինակն ու պատճենահանված օրինակը (բոլոր լրացված էջերով)

2.այն տեղեկանքի բնօրինակը կամ հաստատված կրկնօրինակը, որը փաստում է, որ դուք ՂՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում եք գրել

Հյուպատոսկան բաժնում ՂՀ քաղաքացիության դադարեցման մասին տեղեկանք տրամադրվում է միայն այն անձանց, ովքեր Հայաստանում մշտական բնակություն հաստատելու համար ունեն համապատասխան փաստաթղթերը՝ համաձայն ՂՀ «Ղազախստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 31-րդ էջի: Դրա համար անհրաժեշտ է ներկայացնել հայկական անձնագրի (գլխավոր էջն ու գրացման հատվածը) և ղազախական անձնագրի (գլխավոր էջն ու ՄԲՎ մեկնելու մասին հատվածը) կրկնօրինակները:

Եթե անձը չի ձևակերպել Հայաստանում մշտական բնակություն հաստատելու թույլտվություն, ապա քաղաքացիության դադարեցման մասին տեղեկանքը ձևակերպվում է Ղազախստանի ներքին գործերի նախարարությունում՝ համաձայն ՂՀ-ի՝ «Ղազախստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 30-րդ էջի:

Created at : 12.03.2017, 12:50, Updated at : 12.03.2017, 12:50