Ղազախստանի նախագահ Ն. Ա. Նազարբաևի ուղերձը Ղազախստանի ժողովրդին

31 հունվարի, 2017թ.
Ղազախստանի երրորդ արդիականացումը. համաշխարհային մրցունակություն
Հարգելի՛ ղազախստանցիներ,
Նոր դարաշրջանի շեմին ես Ուղերձով դիմում եմ Ղազախստանի ժողովրդին: Երկիրը պատվով է անցել իր զարգացման 25-ամյակը: Մենք հպարտանում ենք մեր երկրով:Անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում մենք նշեցինք Ղազախստանի ձեռքբերումներն ու հաջողությունները: Դրանք հայտնի են և բարձր են գնահատվում միջազգային հասարակության կողմից:
2017 թվականի սկզբից Ղազախստանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ:
Այս տարի Աստանայում կանցկացվի «Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսը: Մենք առաջինն ենք ԱՊՀ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում, որն իրականացնում է միջազգային մասշտաբի նմանատիպ նշանակալի միջոցառում:
Ալմաթիում Ունիվերսիադա 2017-ի շրջանականերում սկսվել են սպորտային միջոցառումները, որոնց մասնակցում են ավելի քան 2000 մարզիկներ և պատվիրակության անդամներ` աշխարհի 57 պետություններից:
Այս ամենն արդյունք է ճիշտ քաղաքական ուղու և միջազգային հարթակներում Ղազախստանի բարձր հեղինակության:
Մինչև 2020 թվականը Ղազախստանը պետք է ընդգրկվի աշխարհի ամենազարգացած 30 երկրների շարքում: Մենք վստահաբար գնում են դեպի այդ նպատակը:
Աշխարհում մրցակցության աճի և կայունության բացակայության պայմաններում մեծանում է իմ կողմից 2012 թվականին ժողովրդին ներկայացրած «Ռազմավարություն-2050» ծրագրի արդիականությունը: Մենք կարողացանք ժամանակին կանխատեսել սպասվելիք դժվարությունները:
Շնորհիվ «Լուսավոր ճանապարհ» («Нұрлы Жол») և «100 կոնկրետ քայլ» ծրագրերի տնտեսական քաղաքականության՝ մենք պատվով ենք անցել համընդհանուր բարդ փոփոխությունների նախնական փուլը: Միայն 2014-2016 թվականներին տնտեսությանն աջակցելու նպատակով հատկացրել ենք 1.7 տրիլիոն տենգե: Այս բոլորը հնարավորություն ստեղծեցին տնտեսական աճի և բիզնեսի զարգացման, ինչպես նաև ավելի քան 200 հազար նոր աշխատատեղերի ստեղծման համար:
2016 թվականի արդյունքով ապահովվել է ներքին համախառն արտադրանքի 1% աճ: : Սա հատկապես կարևոր է ներկայիս բարդ պայմաններում:
Աշխարհում վիճակն արագ է փոխվում: Սա նոր համընդհանուր իրականություն է, և մենք պետք է ընդունենք այն:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Հաղթող են դառնում միայն այն ժողովուրդները, որոնց հաջողվում է կանխատեսել ապագան, որոնք կանգնելու և սպասելու փոխարեն վճռականորեն ընդառաջ են գնում մարտահրավերներին:
Աշխարհում սկսվել է հերթական՝ արդեն Չորրորդ արտադրական հեղափոխությունը: Տնտեսության մեջ թվային տեխնոլոգիաների համատարած գործածությունը կբերի շատ բնագավառների վերացման և սկզբունքորեն նորերի ստեղծման: Մեր աչքի առաջ տեղի ունեցող հսկայական փոփոխությունները միաժամանակ պատմական պահանջ և հնարավորություն են մեր ազգի համար:
Այսօր ես առաջադրանք եմ դնում ապահովել Ղազախստանի երրորդ արդիականացման գործընթացը: Անհրաժեշտ է ստեղծել տնտեսական աճի նոր մոդել, որը կապահովի երկրի մրցունակությունը համաշխարհային շուկայում: Ներկայումս շատ երկրներ են փորձում լուծել նմանատիպ խնդիր: Վստահ եմ՝ բոլոր տեղերում զարգացման աճի մոդելին անցնելու մոտեցումները տարբեր կլինեն: Մենք ևս պետք է հաշվի նստենք մեր ուժեղ կողմերի հետ և չկորցնենք մեր ներուժը, որը մենք միասին ձեռք ենք բերել Անկախության 25 տարիների ընթացքում:
Մենք բոլորս հիշում ենք Ղազախստանի առաջին արդիականացման գործընթացը: Հիշում ենք, թե ինչպես ենք սկսել մեր ճանապարհը քառորդ դար առաջ ԽՍՀՄ-ի փլատակների վրա: Այդ ժամանակ մեր սերունդը հիմքից կառուցում էր մի նոր պետություն, որը չկար աշխարհի քարտեզի վրա:
Պլանային տնտեսությունից անցում կատարեցինք շուկայական տնտեսության: Ինձ համար սկզբունքորեն կարևոր է այն փաստը, որ մենք միասին հեռու պահեցինք մեր երկիրը ցնցումներից, քաղաքացիական պատերազմներից և տնտեսական քայքայումից: Ղազախստանը դուրս եկավ այդ շրջանից նվազագույն կորուստներով ու հնարավոր ձեռքբերումներով:
Երկրորդ արդիականացման գործընթացի մեկնարկը եղավ «Ռազմավարություն-2030»-ի ընդունումն ու Աստանան նոր մայրաքաղաք դարձնելը: Այս ամենի արդյունքն անվիճելի է: Երկիրը դուրս եկավ տնտեսական հետամնացությունից և ընդգրկվեց 50 ամենամրցունակ տնտեսություն ունեցող երկրների շարքում:
Երկու հաջողված արդիականացման գործընթացները մեզ տվեցին անգնահատելի փորձ: Հիմա մենք պետք է վստահաբար քայլենք առաջ և սկսենք Երրորդ արդիականացման գործընթացը:
Այս արդիականացումը ներկայիս մարտահրավերների դեմ պայքարի պլան չէ, այլ վստահելի կամուրջ դեպի «Ռազմավարություն-2050»-ի նպատակների իրականացում: Այն կիրականացվի «100 կոնկրետ քայլ» ծրագրի շրջանակներում: Ես տեսնում եմ դրա հինգ հիմնական առավելությունները: Դրանք կոչված են ապահովելու տնտեսական աճի զարգացման այնպիսի մեխանիզմներ, որոնց շնորհիվ տնտեսությունը կընդգրկվի առաջադեմ տնտեսություն ունեցող 30 երկրների շարքում:
Առաջին գերակայությունը տնտեսության տեխնոլոգիական արդիականացման արագ տեմպերի ապահովումն է:
Մենք պետք է մշակենք նոր արտադրություններ, որտեղ կկիրառվեն նոր թվային տեխնոլոգիաներ: Սա կարևոր և համալիր առաջադրանք է:
Անհրաժեշտ է երկրում զարգացել այնպիսի հեռանկարային բնագավառներ, ինչպիսիք են 3D տպագրությունը, օնլայն առևտուրը, հեռախոսային բանկինգը, թվային ծառայությունները, այդ թվում նաև առողջապահությունը, կրթությունը և այլն: Այս արտադրություններն արդեն փոխել են զարգացած երկրների տնտեսական համակարգերը և նոր որակ են հաղորդել ավանդական բնագավառներին:
Սրա հետ կապված՝ հանձնարարում եմ Կառավարությանը մշակել և ընդունել առանձին ծրագիր՝ «Թվային Ղազախստան»:
Պետք է հարմարացնել մեր օրենսդրությունը նոր իրականությանը:
Կարևոր է նաև ապահովել հաղորդակցության զարգացումը, մալուխային ենթակառուցվածքների հասանելիությունը: Թվային արտադրության զարգացումը նոր իմպուլս կհաղորդի մյուս բնագավառներին ևս: Այդ պատճառով IT ոլորտի զարգացումը Կառավությունը պետք է վերահսկի հատուկ ուշադրությամբ:
Հանձնարարում եմ Կառավարությանը «ԷՔՍՊՈ-2017»-ի հարթակներից մեկում IT ստարտափների համար ստեղծել միջազգային տեխնոպարկ: Այն պետք է դառնա հարթակ ամբողջ աշխարհի ներդրողներին գրավելու համար: Դրա համար պետք է համապատասխան ենթակառուցվածքներ և բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ հարկային արտոնություններ, վիզայի և աշխատանքային ռեժիմների դյուրացում:
Մենք պետք է նաև զարգացնենք մեր գիտական և ինովացիոն ներուժը բուհերի, Նազարբաև համալսարանի և «Ալատաու» ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոնի հիմքի վրա:
Երկրորդ համալիր առաջադրանքը. նոր արտադրությունների ստեղծմանը զուգահեռ անհրաժեշտ է, որ մենք նոր իմպուլս հաղորդենք տնտեսության ավանդական ճյուղերին:
Դրանք են՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, տրանսպորտն ու բեռնափոխադրումը, շինարարության ոլորտը և այլն:
Առաջին. կարևոր է էապես բարձրացնել սշխատանքի արտադրողականությունը:
Այստեղ հիմնական գործոնը պետք է դառնա Չորրորդ արտադրական հեղափոխության տարրերի ներմուծումը բոլոր բնագավառներ: Դա ավտոմատացումն է, ռոբոտացումը, արհեստական ինտելեկտը, «հսկայական ծավալի տվյալների» փոխանակությունը և այլն:
Հանձնարարում եմ Կառավարությանը բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ մշակել համալիր միջոցառումների ծրագիր մինչև 2025 թվականը տնտեսության հիմնական ճյուղերի տեխնիկական վերազինման վերաբերյալ:
Երկրորդ. անհրաժեշտ է շարունակել արդյունաբերականության գործընփացի իրականացումը տնտեսության գերակա ոլորտներում արտահանվող ապրանքների մրցունականությունը համառորեն զարգացնելու ուղղությամբ:
Կառավարության առջև արդեն խնդիր է դրվել մինչև 2025 թվականը ոչ հումքային ապրանքների արտահանումը մեծացնել երկու անգամ:
Այս ուղղությամբ աշխատանքների ակտիվացման համար անհրաժեշտ է միավորել ոլորտի զարգացմանն ուղղված գործիքները և արտահանումը կենտրոնացնել մեկ գերատեսչության մեջ: Արտահանողներին պետք է աջակցել «մեկ պատուհանի» սկզբունքով, այդ թվում և մարզերում:
Հանձնարարում եմ Կառավարությանը կից ստեղծել Արտահանման քաղաքականության հարցերով խորհուրդ: Դրանում պետք է ընդգրկված լինեն բիզնես ոլորտի ներկայացուցիչները:
Մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը Կառավարությունը ակիմների և բիզնես ներկայացուցիչների հետ համատեղ պետք է մշակի արտահանման միասնական ռազմավարություն:
Ղազախստանը պետք է պահպանի օտարերկրյա ներդրողներին գրավողի առաջնորդի իր կարգավիճակը: Երկրի տնտեսության մեջ ֆինանսական ռեսուրսների ներգրավման համար կարևոր դեր պետք է ունենա «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնը:
Մենք պետք է ներգրավվենք և մեր ուրույն տեղն ունենանք համաշխարհային արտադրության մեջ ապրանքների վաճառքի և ծառայությունների ոլորտում: Դա պետք է անել նախևառաջ ոչ ազգային ընկերություններին գրավելու ճանապարհով: Անհրաժեշտ է Չինաստանի հետ համատեղ արդյունավետ կերպով իրանականացնել ներդրումային ծրագրիր Ղազախստանում արտադրություն հիմնելու ուղղությամբ: Չինական կողմի հետ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն: Օբյեկտները նախանշված են: Պետք է կոնկրետ աշխատել:
Դա կլինի 20 հազար աշխատատեղ ունեցող համատեղ արտադրություն՝ նախատեսված ղազախստանցիների համար: Այսօր սկսվել է իրականացվել վեց նախագիծ, իսկ երկու նախագիծ արդեն ընթացքի մեջ է: Դրանցից մեկը JAC ամբողջապես էլեկտրական և հիբրիտային մեքենաների մեծ հանգույցների հավաքման գործարանն է:
Հանձնարարում եմ աշխատել արտահանման համար նախատեսված ավտոմեքենաների արտադրության հետագա զարգացման ուղղությամբ՝ նախանշելով հետագայում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը:
Ընդհանուր առմամբ, Ղազախստանը պետք է ունենա իր ներդրումային ռազմավարությունը: Անհրաժեշտ է, որ Կառավարությունը մշակի այն մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը:
Անհրաժեշտ է ապահովել ազգային տնտեսական շահերի պաշտպանություն և զարգացում միջազգային համագործակցության շրջանակներում: Դա վերաբերում է նախ և առաջ Եվրասիական տնտեսական միությանը, Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ համատեղելով Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հետ: Դրա համար պետք է վերամշակել և ակտիվացնել մեր տնտեսական դիվանագիտությունը:
Երրորդ. երկրի տնտեսական կայուն աճի համար լեռնամետալուրգիական և նավթագազային համալիրները պետք է պահպանեն իրենց ռազմավարական կարևորությունը երկրում:
Համաշխարհային պահանջարկի նվազման պայմաններում պետք է դուրս գալ նոր շուկաներ և ընդարձակել մատակարարման աշխարհագրությունը: Մեծ ուշադրություն է պետք դարձնել հանքային հումքի բազաների ընդարձակման վրա: Անհրաժեշտ է երկրաբանական-հանքախուզական ուսումնասիրությունների ակտիվ իրականացում:
Այս բնագավառների հետագա զարգացումը պետք է անմիջականորեն կապված լինի հումքի վերմշակման համալիրների զարգացման հետ:
Հանձնարարում եմ մինչև տարվա վերջ ապահովել ընդերքի մասին նոր Օրենսգրքի ընդունումն ու հարկային օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխությունների կատարումը:
***
Չորրորդ. գյուղատնտեսությունը պետք է դառնա տնտեսության խթանիչ ուժը:
Ղազախստանի գյուղարտադրությունը հեռանկարային ապագա ունի: Շատ դեպքերում մենք կարող ենք դառնալ աշխարհում ամենամեծ գյուղատնտեսական ապրանքներ արտահանող երկրներից մեկը: Հատկապես էկոլոգիապես մաքուր սննդի արտադրության ոլորտում: Made in Kazakhstan բրենդը կարող է դառնալ այսպիսի արտադրանքի չափորոշիչ:
Դրա հետ միաժամանակ եվրասիական աշխարհամասում պետք է դառնանք այսպես կոչված «հացահատիկի շտեմարան» հացահատիկի արտադրության ոլորտում: Անհրաժեշտ է ապահովել հումքային արտադրությունից որակյալ, վերամշակված արտադրանքի անցումը: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք մրցակցել միջազգային շուկայում:
Սրա հետ կապված՝ Կառավարությանն ու ակիմներին հանձնարարում եմ հետևյալը.
նախևառաջ պետք է վերանայել սուբսիդիայի տրամադրման սկզբունքները և աստիճանաբար անցնել արտադրանքի ապահովագրության,
երկրորդ. 5 տարվա ընթացքում պետք է ստեղծել բոլոր պայմաններն ավելի քան 500 հազար տնտեսություններ և փոքր ֆերմաներ կոոպերատիվներում միավորելու համար,
երրորդ. անհրաժեշտ է բարձրարացնել արտադրանքների վերամշակման մակարդակը, ստեղծել արդյունավետ համակարգ դրանց պահպանման, տեղափոխման և սպառման համար,
չորրորդ. անհրաժեշտ է բարձրացնել արտադրության արդյունավետությունը և նվազեցնել արտադրողական ծախսերը,
հինգերորդ. մենք պետք է մեծացնենք հողատարածքների օգտագործման արդյունավետությունը: 5 տարվա ընթացքում պետք է մեծացնել մշակվող հողատարածքների քանակը 40%-ով՝ հասցնելով 2 միլիոն հեկտարի,
վեցերորդ. պետք է մեծացնել գյուղատնտեսության ոլորտում այնպիսի գիտական ուսումնասիրությունների համար կատարվող ներդրումները, որոնց կարիքը կլինի արտադարության մեջ:
Հանձնարարում եմ գյուղատնտեսական արտադրատեսակների հարստացման ճանապարհով մինչև 2021 թվականը ապահովել սննդամթերքների արտահանման մեծացում 40%-ի չափով:
Այս առաջադրանքները պետք է իրականացվեն գյուղատնտեսության զարգացման պետական նոր ծրագրի շրջանակներում:
***
Հինգերորդ. եվրասիական բեռնափոխադրումների համար նոր ենթակառույցների զարգացումը հանդիսանում է գերակա ուղղություններից մեկը:
Արդեն իսկ արվել են նշանակալի ներդրումներ: Հիմա անհրաժեշտ է դրանցից եկամուտ ստանալ:
Հանձնարարում եմ Կառավարությանը մինչև 2020 թվականը մեծացնել
-բեռնարկղներով տեղափոխվող ապրանքների տարեկան քանակը 7 անգամ՝ հասցնելով այն 2 միլիոն բեռնարկղի,
-օդային փոխադրամիջոցներով ուղևորափոխադրումների տարեկան քանակը՝ 4 անգամ՝ հասցնելով մինչև 1.6 միլիոն ուղևորի:
Անհրաժեշտ է մեծացնել տրանզիտային փոխադրումներից ստացած եկամուտը 5.5 անգամ՝ հասցնելով մինչև տարեկան 4 միլիարդի:
2015 թվականին ես նախաձեռնել էի ենթակառուցվածքների զարգացման «Լուսավոր ճանապարհ» («Нұрлы Жoл») ծրագիրը: Անցած երկու տարիներին ծրագիրն ամբողջությամբ արդարացրել է իրեն:
Այս տարի նախաձեռնվելու են աշխատանքներ՝ կապված հանրապետական նշանակություն ունեցող 4400 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհի վերանորոգման և կառուցման հետ: Մինչև տարվա վերջ դրանից ամենաքիչը 600 կիլոմետր հատվածում փուլ առ փուլ կներդրվի վճարովի համակարգ:
Երկրի տրանսպորտային և տրանզիտային ներուժի ամբողջական բացահայտման համար պետք է համակարգում հարևան երկրների հետ: Անհրաժեշտ է ապահովել բեռների փոխադրման ազատություն, տրանսպորտային միջանցքների ստեղծում և արդիականացում: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել տրանսպորտային ենթակառույցների կառավարմանը, ծառայությունների որակի բարձրացմանն ու վարչական խոչընդոտների վերացմանը:
Տրանսկասպյան միջանցքով բեռնափոխադրումների քանակի մեծացման հետ կապված պետք է սկսել Կուռըկ նավահանգստի երկրորդ՝ ավտոճանապարհային հատվածի շինարարությունը:
Վեցերորդ. ուրբանիզացման գործընթացը պահանջում է շինարարության ոլորտի զարգացում: Այն պետք է դառնա լիակատար խթանիչ հայրենական տնտեսության համար:
Կարևոր է չմոռանալ, որ ճանապարհների և բնակարանների կառուցման, ինչպես նաև ենթակառույցների ստեղծման ուղղությամբ ներդրումներ կատարելով՝ մենք ապահովում ենք մեր քաղաքների արտաքին տեսքը և տեխնոլոգիական զարգացվածությունն ապագա մի քանի տարիների համար: Ուստի կարևոր է ապահովել նորագույն տեխնոլոգիաների ներդրումը ինչպես շինարարության, այնպես էլ շինանյութի արտադրության մեջ: Դրա համար մենք ունենք լավ հնարավորություններ:
Իր հանձնարարականով այս տարվանից մեկնարկում է «Լուսավոր կացարան» («Нұрлы Жер») բնակարնային ծրագիրը: Այն ուղղված է կարևորագույն խնդրի լուծմանը՝ 15 տարում 1.5 մլն ընտանիքների ապահովել բնակարաններով:
Ծրագրում առկա են բնակարանային շուկայի զարգացմանն ուղղված համալիր միջոցառումներ: Դրանցից են «Զարգացում» բաժնետիրական ընկերության միջոցով պետական սուբսիդիայի հաշվին բանկային ցածր տոկոսադրույքների տրամադրումը՝ նախատեսված շինարարարական ընկերությունների համար:
Կիրականացվի «Ղազախստանի հիպոթեքային ընկերության» ԲԸ-ի միջոցով բանկերի կողմից բնակչությանը տրամադրվող հիպոթեքային վարկերի սուբսիդավորում: Կշարունակվի «Ժիլստռոյսբերբանկ»-ի ավանդառուների համար վարկով ձեռք բերվող բնակարանների շինարարությունը ակիմատների կողմից: Դրա համար կրկին կօգագործվեն նախապես հստակեցված միջոցները՝ համաձայն պատահականության սկզբունքի:
Բնակչության խոցելի խավերի համար ակիմատները կշարունակեն զարգացնել առանց գնման իրավունքի վարձակալվող բնակարանների տրամադրումը: Բազմաբնակարանների շինարարության համար ակիմները պետք է հատկացնեն համապաստախան հողատարածքներ:
Մենք ձգտելու ենք, որ քաղաքներում մասնավոր տների կառուցումը համապատասխանի միասնական ճարտարապետական ոճին: Դրա համար պետությունը կտրամադրի անհրաժեշտ ենթակառուցվածքները:
Անհրաժեշտ է, որ Կառավարությունը ակիմների հետ համատեղ միջոցներ ձեռք առնի մեծ քաղաքների և մոտակա բնակավայրերի միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացման ուղղությամբ:
Երրորդ համալիր առաջադրանքն աշխատանքի շուկայի արդիականացումն է:
Տնտեսության ավանդական ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը աշխատանքային շատ ռեսուրսների վերացման: Այս պատճառով նոր արտադրությունների ստեղծումը և զարգացումը պետք է դառնան զբաղվածության և քաղաքացիների իրական եկամուտների լրացուցիչ աղբյուր:
Հանձնարարում եմ Կառավարությանը և ակիմներին ստեղծել պայմաններ, որպեսզի ապահովվի աշխատողների հոսքի՝ մի բնագավառից մեկ այլ բնագավառ տեղափոխելու գործընթացը:
Անհրաժեշտ է, որ մեր խոշոր ձեռնարկությունները ակիմատների հետ համատեղ մշակեն համապատասխան «ճանապարհային քարտեզներ»: Դրանցում պետք է նախանշված լինեն կրճատվող աշխատողների վերապատրաստման և հետագայում նրանք աշխատանքի տեղավորման ուղղությամբ համատեղ ներդրումները: Պետք է ապահովել աշխատուժի շարժունակությանը հեռավոր շրջաններից, ինչպես նաև գյուղերից դեպի քաղաքներ:
Կառավարությանն անհրաժեշտ է վերափոխել զբաղվածության կենտրոնները և ստեղծել միասնական օնլայն-հարթակ առկա թափուր աշխատատեղերի համար՝ նախատեսված բոլոր բնակավայերերի համար:
Երկրորդ գերակայությունը բիզնես ոլորտի արմատական բարելավումն ու ընդարձակումն է:
Մեր ռազմավարական քայլերից մեկն էլ այն է, որ կարողանանք մինչև 2050 թվականը ապահովենք, որ փոքր և միջին բիզնեսը զբաղեցնեն երկրի ՀՆԱ-ի ամենաքիչը 50%-ը:
Հավակնոտ, բայց իրականալի նպատակ… Այս փուլում դրա իրականցման համար անհրաժեշտ է հետևյալը.
առաջին. իմ հանձնարարականով այս տարվանից Կառավարությունը սկսել է իրականացնել «Արդյունավետ զբաղվածության և հանրային ձեռնարկությունների զարգացման ծրագիրը»:
Այժմ ղազախստանի քաղաքացիները գյուղերում կամ քաղաքներում կարող են ստանալ մինչև 16 միլիոն տենգե միկրովարկ՝ նախատեսված սեփական բիզնեսի համար:
Անհրաժեշտ է ընդարձակել միկրովարկավորման աշխարհագրությունը, ակտիվորեն օգտագործել երաշխիքի համար նախատեսված գործքիները և ձեռնարկությունների սպասարկման աջակցությունը: Այս միջոցները պետք է ձեռնարկվեն բիզնեսի կառավարումը սովորեցնող և ֆինանսական գրագիտություն ունեցող ընկերությունների հետ համատեղ:
Անհրաժեշտ է հանրային ձեռնարկությունների աջակցման մեխանիզմների հետագա կատարելագործում: Ղազախստանի յուրքանչյուր շրջան պետք է առաջարկի համալիր միջոցառումների ծրագիր հանրային, այդ թվում՝ ընտանեկան ձեռնարկությունների զարգացման վերաբերյալ:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նոր աշխատատեղերի ստեղծումը Կառավարության և ակիմների գործունեության արդյունավետության գնահատման չափանիշներից մեկն է:
Երկրորդ. «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի հետ համատեղ Կառավարությունը պետք է միջոցառումներ ձեռք առնի բիզնեսի համար բոլոր տեսակի ծախսերի նվազման ուղղությամբ: Խոսքը վերաբերում է հատկապես էներգետիկային, տրանսպորտին և բեռնափոխադրմանը, ինչպես նաև բնակարանների կոմունալ ծառայություններին:
Պետական ծառայությունների տրամադրման գործընթացը պետք է լինի առավելագույնս հեշտացված: Անհրաժեշտ է կրճատել փաստաթղթերի հետ կապված ցուցակներն ու ժամկետները և բացառել կրկնակի գործընթացները: Միաժամանակ պետք է այն ամբողջությամբ դարձնել էլեկտրոնային՝ առանց ֆիզիկական ներկայության:
Ավելին, բիզնեսի վրա է դրված կառավարման բնույթի ծանր բեռ, ինչը չի չի համապատասխանում զարգացման նոր մոդելի տրամաբանությանը:
Կառավարության և ակիմների առջև խնդիր են դնում մինչև սույն թվականի հուլիսի 1-ը մշակել բիզնեսի կառավարման համակարգային մեխանիզմներ:
Պետք է ներմուծել զարգացած երկրների լավագույն չափանիշներն ու փորձառությունը: Հատկապես կարևոր է այդ աշխատանքն իրականացնել մարզերի մակարդակով:
Ակիմները Կառավարության հետ համատեղ Համաշխարհային բանկի վարկանիշների հիման պետք է մշակեն մարզերում վրա բիզնեսի զարգացման ծրագրի անհրաժեշտ մանրամասները:
Անհրաժեշտ է ստեղծել վարկանիշային ցուցակ բիզնեսի համար առավել բարենպաստ նախադրյաներ ունեցող շրջանների վերաբերյալ: Լավագույն ցուցանիշներն ունեցող շրջաններին կտրամադրեք հատուկ դրամաշնորհ: Այն կտրամադրվի տարին մեկ անգամ՝ Արդյունաբերության օրը:
Երրորդ. տնտեսական աճի նոր խթան պետք է դառնա տնտեսության մեջ պետության մասնակցության չափի նվազումը. այն պետք է հասցնել ՀՆԱ-ի 15%-ին ինչպես Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների դեպքում է:
Ավելի վաղ մեկնարկել էինք մինչև 2020 թվականը 800 ձեռնարկությունների մի մասի մասնավորեցման գործընթացը: Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են:
Հանձնարարում եմ Կառավարությանն արագացնել և ավարտին հասցնել այդ ցուցակում ընդգրկված ձեռնարկությունների մասնավորեցումը մինչև 2018 թվականը:
Պետք է նաև արագացնել մեր խոշոր ընկերությունների՝ IPO շուկա դուրս գալու համար անհրաժեշտ գործընթացները: Yellow Pages –ի սկզբունքների ներմուծումը թույլ տվեց նվազեցնել պետության գործունեության ձևերը տնտեսության մեջ մինչև 47% (652-ից հասցնելով 346-ի):
Հաջորդ փուլում՝ մինչև 2020 թվականը, պետք է մասնավոր հատվածին փոխանցել կամ առհասարակ վերացնել այն պետական ձեռարկություններն ու կազմակերպությունները, որոնք չեն համապատասխանում այդ սկզբունքներին: Իսկ դրանց թիվը հասնում է մի քանի հազարի:
Պետք է դադարեցվի մեր կողմից նախկինում իրականացվող այն սկզբունքի կիրառումը, համաձայն որի՝ ցանկացած ծրագրի կամ հանձնարարականի համար ստեղծվում էր առանձին իրավաբանական անձ:
Պետք է դյուրացնել և առավել արդյունավետ դարձնել մասնավորեցման գործընթացը: Միաժամանակ անհրաժեշտ է վերանայել պետական հոլդինգների դերը:
Հանձնարարում եմ ապահովել «Սամռուկ-Կազընա» հոլդինգի որակյալ վերափոխումը: Անհրաժեշտ է անցկացնել ամբողջական վերստուգում և օպտիմիզացիա ինչպես ղեկավարման հետ կապված հարցերի, այնպես էլ բիզնես գործընթացների ուղղությամբ: Արդյունքում այն պետք է դառնա պահանջված, ավելի փոքր և պրոֆեսոիոնալ: Մենեջմենթի և կորպորատիվ կառավարման որակը պետք է հասցնել միջազգային չափանիշների մակարդակին:
Պետք է հստակ որոշել՝ ինչն ենք թողում պետական հոգածության ներքո, որ կարևոր բնագավառները և մասնակցության ինչ մակարդակով:
Պետությանը պետք է թողել ռազմավարական կարևոր նախագծերի իրանացման մենաշնորհը, այդ թվում՝ Տրանսնացիոնալ ընկերությունների մասնակցությամբ: Այս նախագծերը պետք է ունենան կրկնապատկող էֆեկտ:
Վերակազմավորման պետք է ենթարկվեն նաև «Բայտերեկ» և «ԿազԱրգո» հոլդինգները: Դրանք պետք է դառնան զարգացման պետական ծրագրերի օպերատորներ: Դրանով հանդերձ, անհրաժեշտ է օպտիմալացնել դրանց գործունեությունը: Այն, ինչը որ կարող է իրականացվել մասնավոր հատվածի օգնությամբ, պետք է փոխանցել բիզնեսին:
Ուստի անհրաժեշտ է զբաղվել ծրագրերի իրականացման համար ոչ պետական աղբյուրներից միջոցների տրամադրաման հարցերով:
Չորրորդ. Ձեռնարկատիրության զարգացման համար մեծ խթան է հանդիսանում պետական սեկտորի և մասնավոր հատվածի միջև փոխհամագործակցության ընդլայնումը: Խոսքը վերաբերում է մի շարք պետական ծառայությունների փոխանցմանը բիզնեսին:
Մենք արդեն ունենք լավ արդյունքներ նախադպրոցական կրթության օրինակով: Եթե նախորդ 3 տարիների ընթացքում պետությունը կառուցել է 189 մանկապարտեզ՝ նախատեսված 40 հազար հոգու համար, ապա մասնավոր հատվածը՝ ավելի քան 1300 մանկապարտեզ՝ 100 հազար հոգու համար: Մասնավոր մանկապարտեզներ կառուցվել են առավելապես Հարավային Ղազախստանի (397), Ալմաթիի (221) և Քըզըլօրդայի (181) մարզերում:
Ինձ համար սկզբունքորեն կարևոր է պետության և մասնավոր հատվածի համագործակցությունն այս բնագավառում: Այն ցույց է տալիս, որ պետությունն ու բիզնեսը համատեղ են լուծում համահասարակական ամենագլխավոր հարցերից մեկը, այն է՝ մինչև 2020 թվականը 3-6 տարեկան երեխաներին ամբողջությամբ ապահովել նախադպրոցական կրթությամբ:
Պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը կապված է ակիմների հստակ և պրոֆեսիոնալ աշխատանքի հետ:
Մասնավոր կապիտալի ներգրավման համար պետք է օգտագործել պետության և մասնավոր հատվածի համագործակցության բոլոր տեսակներն ու ձևերը՝ պետական գույքի ապահով կառավարում, պայմանագրեր կապված տարբեր ծառայությունների մատուցման հետ և այլն: Դրանով հանդերձ պետք է առավելագույնս արագացնել և դյուրացնել պայամանավորվածությունների ձեռքբերման ընթացքը, հատկապես փոքր ծրագրերի դեպքում:
Պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը պետք է դառնա ենթակառուցվածքների, այդ թվում և սոցիալական զարգացման հիմնական մեխանիզմը:
Բնակարանների կոմունալ ծառայությունների արդիականացման համար անհրաժեշտ է դրանցում ներդնել կոնցեսիոն համակարգ՝ հետագայում լիովին մասնավորեցման միտումով: Բավական է՝ ինչքան Կառավարությունը դոփեց նույն տեղում: Պետք է ակտիվ աշխատել այս ուղղությամբ:
Հինգերորդ. Անհրաժեշտ է բացառել գների և տարիֆների անհարկի չարաշահումներ:
Հանձնարարում եմ Կառավարությանը «Ատամեկեն» Ձեռնարակատերերի ազգային պալատի հետ համատեղ ազատ մրցակցության ապահովման նպատակով անցկացնել կանոնադրության ամբողջական ստուգումներ:
Երրորդ գերակայությունը մակրոտնտեսական կայունությունն է:
Այստեղ առանցքային խնդրներն են դրամա-վարկային քաղաքականության դերի խթանումը և տնտեսության ֆինանսավորման մեջ մասնավոր կապիտալի ներգրավման համար նախադրյալներ ստեղծելը:
Առաջին. Այսօր Կենտրոնական բանկի առջև ծառացած է կարևորագույն խնդիր՝ կապված գնաճի նպատադրման ռազմավարության զարգացման հետ: Պետք է խելամիտ ժամկետներում հասնել գնաճի աստիճաբանական նվազման 3-4%-ի չափով:
Երկրորդ. անհրաժեշտ է «թարմացնել» երկրի ֆինանսական ոլորտը:
Հանձնարարում եմ Կենտրոնական բանկին մշակել համակարգային միջոցառումներ բանկային համակարգի բարելավման ուղղությամբ:
Անհրաժեշտ է արագացնել «վատ վարկերից» բանկերի մաքրման աշխատանքը և անհրաժեշտության դեպքում ապահովել դրանց համալրումը բաժնետերերի կողմից: Կենտրոնական բանկին պետք է տալ ավելի շատ իրավունքներ բանկերի նկատմամբ վերահսկողություն կատարելու համար: Այն պետք է փոխի իր ֆորմալ բնույթը, որպեսզի հնարավորություն ունենան գործելու համապատասխան միջոցներով՝ չսպասելով բանկերի կողմից ֆորմալ խախտումների իրականացման:
Միաժամանակ պետք է մեծացնել աուդիտային ընկերությունների պատասխանատվությունը, ապահովել թափանցելիություն և բարելավել կորպորատիվ կառավարումն ընդհանրապես: Այս ամենը պետք է ամրագրել օրենսդրական մակարդակում ևս:
Տնտեսության մեջ միջոցների սղության և վարկերի բարձր տոկոսադրույքների հետ կապված խնդիրների լուծման նպատակով Կենտրոնական բանկին և Կառավարությանը հանձնարարում եմ նախաձեռնել համալիր միջոցառումներ, որպեսզի ապահովվեն միջին և երկարաժամկետ հասանելի ներդրումներ ազգային արժույթով (տենգեով):
Կենտրոնական բանկը Կառավարության հետ միասին պետք է պաստասխանատվություն կրի ոչ միայն արժեզրկման, այլ նաև տնտեսության զարգացման համար:
Երրորդ. ֆոնդային շուկայի հետագա զարգացումը:
Մասնավորեցումը պետք է խթան հանդիսանա դրա զարգացման համար: Անհրաժեշտ է դրա մեջ ներառել «Սամռուկ-Կազընա» ֆոնդի բաժնետոմսերը, ինչի մասին նշել էի վերևում: Պետք է մեծացնել հնարավարությունները, որպեսզի բնակչությունը կարողանա ներդնել իր խնայողությունները նախևառաջ արժեթղթերի տեսքով:
2016 թվականի վերջին մենք ավարտեցինք օրինականացման հետ կապված ակցիան: Դրան մասնակցում էր ավելի քան 140 հազար քաղաքացի: Ընդհանուր առմամբ, օրինականացվեց 5.7 տրիլիոն տենգե, որից 4.1 տրիլիոն տենգեն՝ դրամի տեսքով:
Կառավարության խնդիրն է ապահովել, որ նաև մասնավորեցման ճանապարհով այս միջոցները շրջանառության մեջ դրվեն տնտեսության մեջ: Միաժամանակ անհրաժեշտ է աշխատել մասնավոր ղազախստանյան ձեռնարկությունների արժեթղթերի սուբսիդավորման հարցերի ուղղությամբ:
Հանձնարարում եմ Կառավարությանը Ազգային բանկի հետ համատեղ միջոցներ ձեռք առնել հայրենական ֆոնդային շուկայի զարգացման ուղղությամբ:
Մեկ այլ առանցքային խնդիր է հանիսանում հարկային-բյուջետային քաղաքականությունը նոր տնտեսական իրականությանը համապատասխանեցնելը:
Առաջին. անհրաժեշտ է կտրուկ բարձրացնել բյուջետային ծախսերի արդյունավետությունը:
2017 թվականին մենք ամբողջապես ապահովել ենք զարգացման պետական ծրագրի համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները: Անհրաժեշտ է ստուգել նախարարությունների և գերատեսչությունների կողմից միջոցների ծախսման արդյունավետությունը:
Անհրաժեշտ է սկսել Աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության նախարարություններից, որոնց բաժին է ընկնում բյուջեի ավելի քան 40 %-ը: Արդյունքների մասին զեկուցել ինձ:
Անհարժեշտ է ոչ արդյունավետ ծրագրերին տրամադրված միջոցները փոխանցել այնպիսի ծրագրերին, որոնք ապահովում են Երրորդ արդիականացման ծրագրի խնդիրների լուծումը: Բացի այդ, պետք է դյուրացնել բյուջեի հետ կապված գործընթացները, որպեսզի միջոցներն ավելի արագ և արդյունավետ կերպով բերվեն տնտեսություն:
Մենք պետք է շարունակենք ֆիսկալ ապակենտրոնացման քաղաքականությունը: Նախորդ տարիներին շատ գործառույթներ և լիազորություններ կենտրոնական կառավարումից փոխանցվել են տեղական կառավարմանը: Հիմա անհրաժշետ է ամրապնդել դա՝ դրանց տալով բավարար ֆինանսական ինքնուրույնություն:
Միաժամանակ կարևոր է թույլ չտալ լիազորությունների կենտրոնացում մարզերում: Անհրաժեշտ է դրանք փոխանցել շրջաններին և գյուղական համայնքներին: Ակիմները պետք է որոշեն մարզային և տեղական կարևորություն ունեցող հարցերը, իսկ Կառավարությունը պետք է կենտրոնանա համապետական նշանակություն ունեցող հարցերի լուծմա վրա:
Երկրորդ. անհրաժեշտ է ավելի խնայողաբար վերաբերվել Ազգային ֆոնդի միջոցների օգտագործմանը:
Մինչև 2020 թվականը Ազգային ֆոնդի տրանսֆերտի երաշխավորված չափը պետք է աստիճանաբար կրճատել՝ հասցնելով 2 տրիլիոն տենգեի:
Հարկային քաղաքականությունը պետք է ուղղորդել բիզնեսը «ստվերից» դուրս բերելու և ոչ հումքային բնագավառում հարկային բեռի ընդարձակման ուղղությամբ: Կարևոր է իրականացնել օպտիմալացում գործող հարկային արտոնությունների ոլորտում: Պետք է նոր ձևով նայել հատուկ հարկային ռեժիմներին նախքան համընդհանուր հայտագրումը:
Պահանջում են հարկային կառավարման մեխանիզմների բարելավում: Սա առաջին հերթին վերաբերում է ավելացված արժեքի հարկի գանձմանը:
Երրորդ. Կառավարությունը պետք է վերանայի քվազիպետական ինստիտուտների ներքին և արտաքին փոխառությունների մշտազննման և վերահսկման համակարգը և այստեղ հաստատի կարգուկանոն:
****
Չորրորդ գերակայությունը մարդկային կապիտալի որակի բարձրացումն է:
Առաջին. նախևառաջ պետք է փոխվի կրթության համակարգի դերը: Մեր նպատակն է կրթությունը դարձնել տնտեսական զարգացման նոր մոդելի առանցքային օղակը: Կրթական ծրագրերը պետք է ուղղորդեն քննադատական մտածողության զարգացմանը և ինքնուրույն տեղեկություն փնտրելու գործում հմտությունների զարգացմանը:
Այս ամենի հետ պետք է մեծ ուշադրություն հատկացնել IT գիտելիքների ձևավորմանը երկրում, ֆինանսական գրագիտությանը և երիտասարդության մեջ հայրենասիրություն սերմանելուն: Անհրաժեշտ է վերացնել քաղաքային և գյուղական համայնքներում կրթության որակի միջև եղած տարբերությունը:
Հանձնարարում եմ Կառավարությանը հանդես գալ համապատասխան առաջարկներով:
Ինչ վերաբերում է աստիճանաբար եռալեզու կրթությանը անցնելուն. ղազախերենը պահպանում է իր գերակա կարգավիճակը: Մեծ ուշադրություն կհատկացվի դրա հետագա զարգացմանը: Դրանով հանդերձ, այսօր անգլերենը նորագույն տեխնոլոգիաների, նոր արտադրությունների, նոր տնտեսության լեզու է: Ներկայումս աշխարհում տեղեկության 90%-ը ստեղծվում է անգլերեն: Ամեն երկու տարին մեկ դրա կիրառության ծավալները մեծանում են երկու անգամ: Առանց անգլերենի՝ Ղազախստանը չի հասնի համազգային առաջընթացի:
2019 թվականից 10-11-րդ դասարաններում որոշ առարկաների ուսուցումը կանցկացվի անգլերեն: Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել այս հարցն ու ընդունել համապատասխան խելամիտ որոշում:
Դպրոցների և ուսուցիչների քանակը գյուղերում և քաղաքներում էականորեն տարբերվում են իրարից: Դեռ արդիական է մնում վերապատրաստված մանկավարժների պակասի հարցը: Ուստի, հաշվի առնելով այս ամենը, անգլերենի ներմուծումը պետք է իրականացնել աստիճանաբար՝ փուլ առ փուլ:
Հանձնարարում եմ ներկայացնել համապատասխան առաջարկներ:
Այս տարվանից իմ նախաձեռնությամբ մեկնարկում է «Անվճար մասնագիտական-տեխնիկական կրթություն բոլորի համար» նախագիծը:
Առաջին հերթին անվճար կրթությունը կարող է գրավել գործազուրկ և զբաղունք չունեցող երիտասարադներին, ինչպես նաև մասնագիտական կրթություն չունեցող,սակայն աշխատունակ մարդկանց: Պետք է մասնագիտական կրթության զարգացմանը նոր իմպուլս հաղորդել տնտեսության նոր արտադրությունների մասնագետների պատրաստման համար:
Այս առումով անհրաժշետ է պրոֆեսիոնալ չափանիշների արդիականացում՝ աշխատաշուկայի պահանջներին և կրթության համաշխարհային առաջադեմ փորձին համապատասխան:
Այստեղ հատուկ ուշադրություն կդարձվի բարձրագույն կրթության որակի վրա: Անհրաժեշտ է խստացնել բարձրագույն ուսումնական հաստատությունների կադրերի չափորոշիչներն ու պահանջները, նրանց նյութատեխնիկական ապահովվածությունը և կրթական ծրագրերը:
***
Երկրորդ. կրթական համակարգի հետ միասին պետք է փոխվի նաև առողջապահական համակարգը:
Սույն թվականի հուլիսի 1-ից կներմուծվի պարտադիր սոցիալական առողջապահական ապահովագրությունը, որի հիմքում պետության, քաղաքացիների և աշխատողների հոգածությունն է: Այս համակարգի արդյունավետությունն ապացուցված է համաշխարհային փորձով:
Առողջության ապահովագրման մասնակիցներին կտրամադրվեն առողջապահական մի շարք ծառայություններ: Խոցելի խավերի մասնակցությունն այս ծրագրում կիրականացվի պետության աջակցությամբ:
Կառավարությունը պետք է ապահովի առողջապահության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը: Մրցակցության զարգացման նպատակով մասնավոր առողջապահական կազմակերպությունների համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ Առողջության պարտադիր ապահովագրման սոցիալական համակարգի շրջանակներում:
Հանձնարարում եմ Կառավարությանն ու ակիմներին իրականացնել իրազեկման լայնածավալ միջոցառումներ:
Անհրաժեշտ է նաև օրենսդրորեն կանոնակարգել բոլոր տեսակի դեղամիջոցների գները:
Երրորդ. սոցիալական ապահոմանն առնչվող հարցեր.
Իմ հանձնարարականով 2017 թվականի հուլիսի 1-ից 2016 թվականի տվյալների համեմատ 20 %-ով կբարձրացվեն 2,1 միլիոն թոշակառուների թոշակները:
Բացի այդ, 2018 թվականի հուլիսի 1-ից հիմնական թոշակների նշանակումը կիրականացվի նոր ընդհանուր մեթոդով. դրա չափը կախված կլինի կենսաթոշակային համակարգում թոշակառուի մասնակցության ստաժից:
Այս բոլոր միջոցառումների արդյունքում 2017 թվականի համեմատ 2018 թվականին հիմնական թոշակային համակարգը կմեծանա 1,8 անգամ:
Ամեն տարի երկրում ծնվում է 400 հազար երեխա, որը 1999 թվականի ցուցանիշից բարձր է երկու անգամ: Պետք է շարունակել պահել այս դրական տեղաշարժը:
Իմ հանձնարարականով 2017 թվականի հուլիսի 1-ից 20%-ով կավելանա ծննդաբերության միանվագ նպաստը:
Պետք է նաև վերանայել սպառողական զամբյուղը: Այն պետք է համապատասխանի ղազախստանցիների իրական սպառողական պահանջներին: Դա հնարավորություն կտա 2018 թվականի հունվարի 1-ից 3 միլիոն մարդու համար բարձրացնել հիմնական թոշակները, հաշմանդամների, կերակրողից զրկված ընտանիքների, ինչպես նաև երեխաներին և հաշմանդամներին խնամողների համար նախատեսված նպաստները:
2018 թվականի հունվարի 1-ից պետք է բարձրացնել սոցիալական օգնության շեմը՝ սպառողական զամբյուղի 40%-ից հասցնելով 50%-ի և ներմուծել նոր կարգավորումներ: Դրանով հանդերձ, աջակցություն կստանան աշխատունակ այն քաղաքացիները, ովքեր մասնակցում են զբաղվածության ծրագրին:
Հինգերորդ գերակայություն. ինստիտուցիոնալ վերափոխումներ, անվտանգություն և պայքար կոռուպցիայի դեմ:
Առաջին. Երորրդ արդիականացման շրջանակներում Կառավարությունը պետք է ապահովի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության լավագույն փորձառությունների կիրառումը:
Երկրորդ. Մենք իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք ուղղված են մասնավոր սեփականության, տնօրինման իրավունքի պաշտպանությանը և օրենքի առջև բոլորի իրավահավասարությունը: Այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակել:
Հանձնարարում եմ Կառավարությանը «Ատամեկեն» ձեռնարակատերերի ազգային պալատի և քաղաքացիական հասարակության հետ համատեղ իրանակացնել ստուգումներ՝ կապված սեփականության իրավունքի պաշտպանության ուղղությմաբ:
Պետք է նաև մեղմացնել վարչական և հարկային կանոնադրությունները: Վարչական տույժերը պետք է լինեն արդարացված և համապատասխան օրենքի խախտումներին:
Պետք է շարունակել հետագայում ևս նվազեցնել օրինախախտումների համար նախատեսված պատժամիջոցները ձեռնարկատիրության ոլորտում: Հարկավոր է ապաքրեականացնել տնտեսության այն ոլորտները, որոնք հասարակության համար խիստ վտանգ չեն ներկայացնում:
Անհրաժեշտ է դատական համակարգում հասնել վստահության բարձրացմանը: Կարևոր է բացառել ցանկացած տիպի անօրինական ազդեցություն դատարանների վրա:
Երրորդ. Անվտանգությունը ուժեղ և գործելու ունակ պետության հիմնաքարն է:
Մարդկությունն այսօր կանգնած է ահաբեկչության աճի փաստի առաջ: Այստեղ առանցքային են ապակառուցողական ուժերի ֆինանսավորման դեմ պայքարի, ինչպես նաև և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ հարաբերություններին վերաբերող հարցերը:
Անհրաժեշտ է աշխատանքներ տանել կրոնական ծայրահեղականության քարոզչության վերաբերյալ բնակչությանը նախազգուշացնելու ուղղությամբ, այդ թվում՝ համացանցում ու սոցիալական ցանցերում: Պետք է հասարակության մեջ ձևավորել բացարձակ անհանդուրժողականության հատկապես կրոնական ծայրահեղականության ցանկացած դրսևորուման դեմ:
Ազատազրկման փոխարեն անհատներին պետք է ընդգրկել հոգևորսությունից տուժածների վերականգնողական ծառայությանը մեջ՝նրանց հետ նպակաուղղված աշխատանքներ տանելով: Պետք է իրանակացնել հավելյալ աշխատանքներ երիտասարդ սերնդի մոտ հոգևոր-բարոյական դաստիրարակության ուղղությամբ:
Ոչ պետական տարբեր կառույցներին և կրոնական միություններին ևս անհրաժեշտ է մասնակիցը դարձել այս գործընթացին:
Այս բոլոր միջոցառումները պետք է իրականացվեն իմ հանձնարարականով իրականացվող «Կրոնական ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի 2017-2020թթ. պետական ծրագրի» շրջանակներում:
Գնալով առավել արդիական է դառնում կիբերհանցագործությունների դեմ պայքարը:
Հանձնարարում եմ Կառավարությանը և Ազգային անվտանգության խորհրդին միասին մշակել «Կիբերշիտ Ղազախստան» ծրագիրը:
Չորրորդ. մենք զգալի քայլեր ենք կատարել երկրում կոռուպցիայի նվազման ուղղությամբ: Միաժամանակ, հիմնական շեշտը դրված է կոռուպցիայի հետևանքների դեմ պայքարի վրա:
Անհրաժեշտ է խորացնել աշխատանքները կոռուպցիայի պատճառների բացահայտելու և վերացնելու ո - See more at: http://mfa.greengo.kz/hy/er

Created at : 30.03.2017, 16:15, Updated at : 30.03.2017, 16:15