ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ն. Ա. ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

2017-18թթ. Ղազախստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ նշանակվելու առիթով

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ն. Ա. ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
ընդհանուր համագործակցության ամրապնդման վերաբերյալ
հանուն անվտանգ, արդար և բարգավաճող աշխարհ ստեղծելու
2017
թ. հունվարի 1-ից Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Ղազախստանի Հանրապետությունը երկամյա ժամկետով ստացել է ոչ մշտական անդամի կարգավիճակ :
Ղազախստանը շնորհակալ է ՄԱԿ-ի անդամ այն բոլոր երկրներին, որոնք պաշտպանել են իր թեկնածությունը: Անվտանգության խորհրդում մեր պետության ընտրությունը մենք ընդունում ենք բարձր պատասխանատվությամբ և դիտարկում այն որպես համաշխարհային հասարակության վստահություն մեր երկրի և խաղաղությանը միտված նրա քաղաքականության: Այն նաև վստահություն է մոլորակի վրա անվտանգության և խաղաղության ապահովման գործում ՄԱԿ-ի դերի ամրապնդմանն ուղղված ղազախական նախաձեռնությունների և առաջարկների նկատմամբ:
Ողջունում ենք 2017թ. հունվարի 1-ից ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակված պարոն Անտոնիո Գուտերրիշին: Ղազախստանն ամբողջապես կիսում է նրա տեսլականը, նրա առաջ քաշած գերակայություններն ու ազնիվ ջանքները և իր աջակցությունն է հայտնում վերջիններիս, որովհետև դրանք ամբողջությամբ համապատասխանում են այն նպատակներին ու սկզբունքներին, որոնցով Ղազախստանը պատրաստվում է աշխատել Խորհրդում:
2017
թ. մարտի 2-ին լրանում է Ղազախստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 25-ամյակը:
Մեկ քառորդ դարի ընթացքում մեր երկիրը ցուցադրել է իր բացարձակ հավատարմությունը ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին և առաջադրանքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին:
Խորհրդում Ղազախստանը կաշխատի բացարձակ օբյեկտիվորեն և անկանխակալորեն՝ հիմնվելով խաղաղության և անվտանգության հաստատմանն ու հետագա ամրապնդմանն ուղղված առաջնահերթ գերակայությունների վրա:
Մենք մտադիր ենք համագործակցել Անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ հավասար պայմաններով, որպեսզի փոխզիջումների ճանապարհով ամրապնդվի համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը:
Բոլոր ճանապարհներով նպաստելու ենք ՄԱԿ-ի անդամ պետությունների և առաջին հերթին Խորհրդի մշտական անդամ հանդիսացող երկրների միջև փոխգործակցության հաստատմանը և զարգացմանը, ինչպես նաև փոխվստահության ամրապնման գործընթացին:
Խորհրդի օրակարգային հարցերի շուրջ մեր երկիրը կառուցողական համագործակցություն կիրականացնի Անվտանգության խորհրդի և դրա օժանդակ կառույցների, ինչպես նաև ՄԱԿ-ի Քարտուղարության և դրա համապատասխան ենթակառույցների հետ:
Կփորձենք Անվտանգության խորհրդի անդամ պետությունների շրջանում ամրապնդել այն գիտակցումը, որ անհրաժեշտ է ստեղծել պետությունների փոխհարաբերությունների՝ 21-րդ դարին համահունչ, նորացված մոդել, որով կձևավորվի համընդհանուր պատասխանատվություն համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների լուծման համար:
Խորհրդում աշխատելու ժամանակ հիմնվելով այս սկզբունքների վրա՝ Ղազախստանը իր առջև է դնում հետևյալ գերակայությունները.
ԱՌԱՋԻՆ. Ղազախստանի համար, որը քառորդ դար առաջ առաջինն աշխարհում փակեց Սեմապալատինսկի միջուկային փորձակումների պոլիգոնը և վերացրեց հզորագույն միջուկային արսենալը/պահուստը, մարդկության հետագա գոյության կարևորագույն հարցն առանց միջուկային զենքի խաղաղության ձեռքբերումն է:
Մենք մտադիր ենք շարունակել միջազգային ջանքերի համախմբումը, որպեսզի ազատենք մոլորակը միջուկային զենքից դրա կիրառման և տարածման դեմ հետևողական պայքարի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի 1540 բանաձևի անշեղ կատարման միջոցով:
Ողջունելով Իրանի միջուկային ծրագրի համաձայանագրերի ձեռքբերումն ու դրանց կիրառումը՝ Ղազախստանը հանդես կգա նմանատիպ իրավիճակների և ճգնաժամերի դեպքում դրանց՝ որպես նախադեպային օրինակների կիրառման օգտին: Այս առումով մենք պատրաստ ենք ակտիվ աշխատել Խորհրդի համակարգողների հետ՝ համաձայն 2231 բանաձևի:
Այս առումով Ղազախստանի Հանրապետությունը կարևոր առաջադրանք է համարում նաև Կորեկան թերակզում միջուկային զենքի խնդրի շուտափույթ և կառուցողական լուծումը՝ հանդես գալով այս հարցի վերաբերյալ բազմակողմ բանակցային գործընթացի վերսկսման օգտին:
Իր տեսլականում Ղազախստանը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ պետություններին, հատկապես Անվտանգության խորհրդի մշտական անդամներին ազատելու աշխարհը միջուկային զենքից մինչև 2045թվականը՝ ՄԱԿ-ի ստեղծման 100-ամյակը:
ԵՐԿՐՈՐԴ. Անվտանգության խորհրդում համընդհանուր պատերազմի սպառնալիքների վերացման և ամբողջական չեզոքացման նպատակով Ղազախստանի ջանքերն ուղղված կլինեն ընդհանուր պայմանների ստեղծմանը, ինչը կիրականացվի համաընդհանուր և տարածաշրջանային ռազմական հակամարտությունների նվազմանն ուղղված ջանքերով:
Վստահ ենք, որ խաղաղության ձեռքբերումն ու միջպետական խնդիրների կարգավորման գործընթացներում զինուժից հրաժարումը 21-րդ դարի մարդկության գոյության համար ամենաառանցքային հարցն է: Այս կապակցությամբ Ղազախստանը մտադիր է իրականացնել իմ ներկայացրած «Աշխարհ. XXI դար» անունը կրող Հռչակագիրը, որը ներառում է կոնֆլիկների և բռնության դադարեցմանն ուղղված համատեղ գործելու բանաձևերը:
Ղազախստանը հանդես է գալիս ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության հետագա կատարելագործման օգտին և խաղաղության հաստատման համար ՄԱԿ-ի խաղարար առաքելության շրջանակներում մտադիր է մեծացնել իր ռազմական դիտորդների և խաղաղապահների քանակը:
Խորհրդում աշխատելու ընթացքում մենք մտադիր ենք մեր ուժերի ներածին չափով ներդրում ունենալ պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման, Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում, ԱՊՀ-ի տարածքում գոյություն ունեցող հակամարտությունների, Կորեական թերակղզում լարվածության չեզոքացման, Աֆրիկայում և Ասիայում ճգնաժամերի լուծման գործընթացներում:
ԵՐՐՈՐԴ. Ղազախստանն առաջին պետությունն է Կենտրոնական Ասիայում, որն ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Մենք մտադիր ենք ակտիվորեն աշխատել մեր տարածաշրջանի բոլոր պետությունների հետաքրքրությունների բավարարման ուղղությամբ, որպեսզի ապահովենք տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, արդյունավետ դիմակայենք տարածաշրջանային մարտահրավերներին և սպառնալիքներին, ամրապնդենք փոխհամագործակցությունը և նպաստենք դրա զարգացմանն ու աճին:
Մենք համոզված ենք, որ Կենտրոնական Ասիայում կարող է ձևավորվել և կիրառվել խաղաղության, անվտանգության, համագործակցության և զարգացման տարածաշրջանային գոտի, որի հիմքում ընկած կլինի բոլոր շահագրգիռ պետությունների հետաքրքրությունների ներդաշնակ համադրումը:
Մտադիր ենք Խորհրդում նախագահության ընթացքում նախաձեռնել ընդարձակ, հավասարակշիռ, բովանդակ և արդյունավետ բանավեճեր Աֆղանստանում տիրող իրավիճակի և Կենտրոնական Ասիայում խաղաղության, անվտանգության և զարգացման ամրապնդման համար անհրաժեշտ ուղղությունների վերաբերյալ, ինչպես նախաձեռնել նաև դրանց արդյունքում հատուկ փաստաթղթի ընդունում:
Հանդես ենք գալիս Աֆղանստանում խաղաղ կյանքին շուտափույթ վերադառնալու, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման համար այդ երկրին բազմակողմ օգնություն ցուցաբերելու և երկրի ներուժի ամրապնդման օգտին:
Մենք պատրաստակամ ենք նպատակաուղղված աշխատել որպես Աֆղանստանի/Թալիբանի հարցերով 1988թ. Խորհրդի նախագահող:
ՉՈՐՐՈՐԴ. Միջազգային ահաբեկչությունը, բռնությունն ու ծայրահեղականությունն այսօր համընդհանուր աշխարհի խաղաղությանը և անվտանգությանն ուղղված ամենագլխավոր և սուր մարտահրավերներից են: Աշխարհի շատ մասերում ճգնաժամերը պայմանավորված են առաջին հերթին միջազգային ահաբեկչական խմբավորումների գործունեությամբ: Միայն բոլոր պետությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և մյուս առանցքային գործընկերների համատեղ ջանքերով մենք կկարողանանք հաղթահարել այս զարգացող ճգնաժամն ու վերջ տալ այս չարիքին: Այս առիթով Ղազախստանը ևս կոչ է անում ակտիվացնել քաղաքական և կրոնական առաջնորդների միջև երկխոսությունն առաջին հերթին բռնության, ծայրահեղականության և ռադիկալիզմի դեմ պայքարում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1267 Կոմիտեն նախագահելու ժամանակ ԻՊ-ի (ԴԱԻՇ) և Ալ-Քաիդայի նկատմամբ քաղաքականություն վարելիս Ղազախստանը կառաջնորդվի այս համոզմունքով:
Ծրագրում ենք այս կապակցությամբ շարունակել ՄԱԿ-ի անդամ պետությունների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ մշակել Աստանայի բանաձևը հակաահաբեկչական միջազգային գործողություններ իրականացնելու վերաբերյալ, որը կարող է հիմք դառնալ ՄԱԿ-ի հովանու ներքո Համընդհանուր հակաահաբեկչական կոալիցիայի (ցանցի) ստեղծման համար, որի ստեղծման մասին առաջարկություն արել եմ ՄԱԿ-ի ԱԽի 70-րդ նստաշրջանի ելույթիս ժամանակ:
ՀԻՆԳԵՐՈՐԴ. Աշխարհում համընդհանուր կայուն խաղաղություն ապահովելն անհնար է առանց Աֆրիկայում խաղաղության և անվտանգության հաստատման:
Աֆրիկյան միության դիտորդ պետության և Սոմալիի/Էրիտրեի հարցերով Անվտանգության խորհրդի նախագահի կարգավիճակով Ղազախստանն իր ներդրումը կունենա ինչպես Աֆրիկյան եղջյուրում, այնպես էլ ամբողջ մայրցամաքում ազգային համաձայնությանն ու խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին:
ՎԵՑԵՐՈՐԴ. Վստահ ենք, որ միայն խաղաղության, անվտանգության և զարգացման (security-development-nexus) անխախտ կապն ապահովելով մենք կարող ենք համաձայնեցված իրականացնել համակարգային գործողություններ երկարատև կայունություն և մշտական խաղաղություն ձեռք բերելու համար: Այսպիսի կապի հիմքում պետք է ընկած լինեն համատեղ միջոցներն ուղղված ռազմական գործողությունների դադարեցմանը և հակամարտությունների հաղթահարմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, Կայուն զարգացման նպատակների իրականացմանը, կլիմայի փոփոխության դեմ պայքարինը, այդ թվում նաև կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի շրջանակներում բոլոր անդամ պետությունների ստանձնած պարտականությունների կատարմանը:
Ղազախստանը շարունակելու է իր գործնական ներդրումն ունենալ կայուն զարգացման գործընթացում: Այսպիսի քայլերից մեկը 2017թ. ամռանը Աստանայում կայանալիք «Ապագայի էներգիա» խորագիրը կրող «ԷՔՍՊՈ-2017» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսն է: Այն ուղղված է վերականգնվող էներգիայի զարգացմանը և կլիմայի փոփոխության հետևանքների նվազեցմանը, որոնք իրենց հերթին հանդիսանում են կանխարգելիչ քաղաքականության կարևոր բաղադրիչները:
ՅՈԹԵՐՈՐԴ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում աշխատելիս Ղազախստանը կաջակցի միջազգային հարցերում Միավորված ազգերի կազմակերպության դերի բարձրացմանը, ինչպես նաև այն որոշումների քննարկմանն ու ընդունմանը, որոնց շնորհիվ Խորհրդի և ՄԱԿ-ի բոլոր համակարգերը կադապտացվեն 21-րդ դարի մարդկությանն ուղղված մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարին:
Ինչպես ՄԱԿ-ը, այնպես էլ հետպատերազմյան շրջանում ձևավորված ցանկացած համընդհանուր համակարգ պետք է համապատասխանի 21-րդ դարի բարձր պահանջներին:
Ղազախստանը ջանքեր կգործադրի տարածաշրջանային բոլոր կազմակերպությունների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ հանուն համընդհանուր անվտանգության Եվրոպայում և Ամերիկայում, Ասիայում և Աֆրիկայում:
Առաջարկում ենք Խորհրդի անդամ պետությունների ղեկավարների և կառավարությունների մակարդակով տարին մեկ անգամ կամ երկու տարին մեկ գումարել Անվտանգության խորհրդի նիստ, որպեսզի բոլոր ջանքերը միավորվեն, և ձևավորվի հավաքական քաղաքական կամք տարածաշրջանային և համընդհանուր անվտանգության և կայունության, պետությունների միջև իրական փոխվստահության հասնելու համար:
Տվյալ Քաղաքական ուղերձում շարադրված խնդիրներն ու առաջադրանքները Ղազախստանի համար քաղաքական գերակայություններ են և հանդիսանում են 2017-2018թթ. Ղազախստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի կարգավիճակում իրականացնելիք գործնական աշխատանքի բաղկացուցիչ մասը:
Ղազախստանը մտադիր է Խորհրդում աշխատել բոլոր անդամ երկրների հետ բաց, օբյեկտիվորեն և առանց քաղաքական շահերի, պատասխանատվորեն, հավասարակշիռ և կառուցողական:
Ղազախստանը հույս ունի ստանալ գործընկերների աջակցությունը կարևոր նպատակին հասնելու համար, այն է՝ 21-րդ դարում կյանքն անվտանգ, արդար և բարգավաճող դարձնելը:
ք. Աստանա, 1 հունվարի 2017թ.

Created at : 26.03.2017, 14:20, Updated at : 26.03.2017, 14:20