Փաստաթղթավորում

Ղազախստանի Հանրապետության` 2013թ. հունվարի 29-ի N 73-V օրենք

«Անձը հաստատող փաստաթղթերի մասին»

Հոդված 8. Ղազախստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը

1.Ղազախստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրվում է Ղազախստանի Հանրապետության քաղաքացիներին անկախ տարիքից և հաստատում է Ղազախստանի Հանրապետության քաղաքացու անձը Ղազախստանի Հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս:

2. Ղազախստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում կարող են տեղ գտնել հետևյալ նշումներն ու գրությունները.

1)գրություն մշտական բնակության համար արտերկիր մեկնելու թույլտվության մասին

2)գրություն մինչև տասնվեց տարեկան երեխաների մասին, եթե վերջիններս ծնողների հետ մեկնում են արտասահման՝ կցված երեխաների նկարներով

3)այլ պետության մուտքի վիզա

4)պետական սահմանների հատման վերաբերյալ նշումներ՝ կատարված անձնագրային վերահսկողության կետի կողմից

3.Ղազախստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրվում է տասը տարի ժամկետով:

Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրի ձևակերպումը

Համաձայն Ղազախստանի Հանրապետության բնակչության փաստաթղթերի շրջանառության և գրանցման օրենքների (ՂՀ Ներքին գործերի նախարարի N 631 հրամանի, 28.11.2011)՝օտարերկրյա կառույցների կողմից ձևաթղթերը լրացվում են Ղազախստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, ովքեր

1)մշտական բնակություն են հաստատել Ղազախստանի Հանրապետությունից դուրս (այսինքն՝ Ղազախստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր ունեն Հայաստանում մշտական բնակվելու համապատասխան թույլտվություն)

2)օտարերկրյա պետություններում առկա համակարգով կրթություն են ստանում ուսումնական հաստատություններում

3)աշխատում են օտարերկրյա պետություններում ավելի քան երեք տարի աշխատանքային պայմանագրով, ինչպես նաև նշված քաղաքացիների ընտանիքի անդամներին, ովքեր ապրում են նրանց հետ
ՎԵՐՈՆՇՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ տրամադրվող Ղազախստանի Հանրապետության անձնագրի ձևակերպման կարգը

Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) բնակվողՂազախստանի Հանրապետության քաղաքացիները (այսուհետ՝ ՂՀ) անձնագիր ձեռք բերելու համար պետք է ՀՀ-ում ՂՀ-ի Հյուպատոսական բաժին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (բնօրինակներն ու երկուական պատճենահանված կրկնօրինակները).

1)Ղազախստանի քաղաքացու անձնագիրը (տրված ՀՀ-ում մշտական բնակություն հաստատելու համար մեկնող անձին՝ անձնագրում համապատասխան նշումով) ևՀայաստանում մշտական բնակություն հաստատելու համար Ղազախստանից մեկնելու վերաբերյալ գրություն

2)անձնագիր և անձը հաստատող փաստաթուղթ (տրված առկա համակարգով սովորողկամ աշխատանքնային պայմանագրով աշխատողներին)

3)դիմողի ծննդյան վկայականը

4)մինչև 16 տարեկան երեխաների ծննդյան վկայականը (առկայության դեպքում)

5)ամուսնության և ամուսնալուծության (առկայության դեպքում) վկայականը

6)Ոստիկանությունում հաշվառման թերթիկը (ժամանակավոր գրանցման, ժամանակավոր կացության թույլտվության (РВП) կամ մշտական բնակության թույլտվության (ВНЖ) պատճենները)

7)Հայաստանի Հանրապետության Անձնագրային վերահսկողության վարչության կողմից տրամադրված տեղեկանք առ այն, որ Դուք չեք ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ չեք դիմել այդ հարցով

8)աշխատանքային պայմանագիր՝ հաստատված կադրերի բաժնի կողմից, և տեղեկանք աշխատանքի վայրից (տրված Հայաստանի տարածքում աշխատանքային պայմանագրի հիմքով աշխատող անձին)

9)ՂՀ անձանգիրը կորցնելու կամ գողության դեպքում անհրաժեշտ է կցել Ոստիկանության կողմից համապատասխան տեղեկանք

10) գրավոր դիմումի հայտ` ուղղված բնակչության հաշվառման և փաստաթղթավորման վարչություն

11) Չորս գունավոր լուսանկար (3.5 x 4.5 սմ) սպիտակ ֆոնի վրա՝ նկարված մեկ նեգատիվով խիտ (ոչ բարակ) թղթի վրա: Լուսանկարը պետք է լինի կոնտրաստով՝ առանց լրացուցիչ գունավորումների: Լուսանկարը պետք է արված լինի «Պոլառոյիդ»-ով և ոչ թվային տեսախցիկով

12) լրացված «Անձնագրի ձեռքբերման հայտ»-ը (լիազոր անձի կողմից փաստաթղթերի հանձնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հայտը՝ հաստատված նոտարի կողմից) ձեր ստորագրությամբ (ստորագրությունը պետք է դնել հատուկ շրջանակի կենտրոնում)

Հյուպատոսական ծառայությունների համար գանձվում է գումար՝ ըստ սահմանված օրենսդրական կարգի:

Ուշադրություն. ՂՀ անձնագիր ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են միայն անձնապես դիմելու դեպքում կամ լիազոր անձի միջոցով (նոտարի կողմից հաստատված լիազորագրի առկայության դեպքում): Խնդրում ենք անձնագրի ձևակերպման համար փաստաթղթերը փոստով չուղարկել: ՂՀ անձնագրի պատրաստ լինելու մասին տեղեկությունը Հյուպատոսական բաժնի աշխատակիցը հայտնում է Ձեզ այն հեռախոսահամարով, որը նշված է Ձեր դիմումի մեջ: Անձնագիրը տրվում է դրա սեփականատիրոջը կամ լիազոր անձին նոտարի կողմից հաստատված լիազորագրի առկայության դեպքում:

Վերադարձի վկայական

Վերադարձի վկայականը (այսուհետ՝ ՎՎ) տրվում է Ղազախստանի Հանրապետության (այսուհետ՝ ՂՀ) քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ՝ ՔՉԱ), ովքեր մշտապես բնակվում են Ղազախստանի Հանրապետությունում, արտերկրում անձնագրի կամ ՔՉԱ վկայականի (հավաստագրի) կորստի դեպքում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական հիմնարկների կողմից բնակության երկրում ՂՀ մուտք գործելու և դրա տարածքով մշտական բնակության վայր հասնելու համար:

Վերադարձի վկայականը կարճաժամկետ օգտագործման համար նախատեսված փաստաթուղթ է, որով չեն կարող իրականացվել քաղաքացիական-իրավական գործարքներ: ՎՎ-ն տրամադրվում է հետևյալ դեպքերում.

-եթե կորել է ինքնությունը հաստատող փաստաթուղթը

-եթե փաստաթուղթն անվավեր է (ավարտվել է գործողության ժամկետը, չկան լրացման համար անհրաժեշտ ազատ էջեր, փաստաթուղթը վնասված է և այլն)

-եթե արտերկրում լրացել է վկայականը ստացողի է 16 տարեկանը

ՎՎ ձևակերպելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

-անձը հաստատող փաստաթղթերի պատճենները

-երկու լուսանկար (գունավոր, 3 x 4 չափի)

-փաստաթղթի կորստի մասին տեղեկանք (կամ ծանուցում) ոստիկանությունից

-լրացված հարցաթերթիկը (տրվում է հյուպատոսի կողմից)

-բացատրագիր

-ճանաչելու վերաբերյալ արձանագրություն (լրացվում է հյուպատոսական բաժնում ծնողներից մեկի ներկայությամբ)

-Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք

-տեղեկանք դպրոցից, որտեղ սովորել է ՂՀ անչափահաս քաղաքացին

Ծանոթագրություն. Եթե ՂՀ քաղաքացին գտնվում է Հայաստանի տարածքում ավելի քան երեք տարի, ապա անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չընդունելու վերաբերյալ:

Եթե դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթղթերը, ՂՀ քաղաքացի լինելու կամ ՂՀ-ում մշտական բնակություն հաստատելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, ապա ՂՀ հյուպատոսական բաժինը համապատասխան հարցում է ուղարկում Ղազախստանի Հանրապետության ԱԳՆ Հյուպատոսական ծառայությունների վարչություն: Դրա համար անհրաժեշտ է Հյուպատոսական բաժնում լրացնել տրամադրվող դիմումն ու հարցաթերթիկը, որպեսզի հաջորդիվ այն ուղարկվի Ղազախստանի Հանրապետության համապատասխան մարմիններին: Անհրաժեշտ պաշտոնական գործընթացից հետո ՂՀ քաղաքացուն է տրամադրվում ՔՈՒ (քաղաքացիութուն ունեցող; АБ) կարգի ՎՎ: Ղազախստանում մշտական բնակություն հաստատած քաղաքացիություն չունեցող անձին (ՔՉԱ) տրվում է Վերադարձի վկայական՝ ՔՉ (քաղաքացիություն չունեցող; АЖ) կարգի:

Created at : 20.03.2017, 13:00, Updated at : 20.03.2017, 13:00